Պահանջելում են անվավեր ճանաչել «Լիդիան Արմենիային» մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տալու որոշումը

5 Մայիսի, 2025

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Կանաչ Հայաստան» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Ամուլսարի հանքի հարակից համայնքների և Հայաստանի տարբեր բնակավայրերի մի խումբ քաղաքացիներ 2025 թվականի ապրիլի 28-ին դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել բյուջետային երաշխիք տրամադրելու մասին ՀՀ կառավարության 27.02.2025թ․ թիվ 220-Ա որոշումը, որով «Լիդիան Արմենիա» ընկերությանը նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիք։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից մանրամասնում են, որ դատարանում հայցվորների լիազորված ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան Գենյա Պետրոսյանը։

Վիճարկվող որոշմամբ կառավարությունը նախատեսում է երաշխավորել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ մինչև 150 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցների ներգրավումը բանկերից՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով։ Հայցվորների կարծիքով՝ այս որոշումը խախտում է ՀՀ օրենսդրության մի շարք դրույթներ, մասնավորապես՝

  • Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց սահմանվել է հաջորդական գրավը, որը չի երաշխավորում պետական միջոցների վերադարձը և չի համապատասխանում բյուջետային օրենսդրության պահանջներին։
  • Որոշման ընդունման պահին բացակայում էր ընկերության ակտիվների շուկայական արժեքի գնահատումը, ինչն անհրաժեշտ էր օրենքով նախատեսված  սահմանաչափի պահպանման պահանջը  ապահովելու համար,  իսկ անհրաժեշտ փաստաթղթերը հետագայում ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն Կառավարությանը վերապահված չէ։
  • Օգտագործված ֆինանսական տվյալները մեկ տարվա հնություն ունեն և չեն բավարարում ընկերության վճարունակության արդի գնահատման պահանջին։
  • Ֆինանսների նախարարության դրական եզրակացությունը բացակայում է, ինչը պարտադիր նախապայման է բյուջետային երաշխիք տրամադրելու համար։
  • Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ անվավեր են ճանաչվել «Լիդիան Արմենիա»-ին ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության վերաբերյալ վարչական ակտերը։

Անկախ փորձագետների, այդ թվում՝ «Էլարդ» ընկերության գնահատմամբ, ծրագրի իրագործումը պարունակում է լուրջ բնապահպանական ռիսկեր, ներառյալ՝ ջրային ռեսուրսների պոտենցիալ աղտոտում, ծանր մետաղների, նատրիումի ցիանիդի օգտագործման ռիսկերը գնահատված չլինելու և թթվային դրենաժի սպառնալիքներ։

Հայցը հիմնված է ինչպես քաղաքացիների՝ առողջ և անվտանգ միջավայրում ապրելու, առողջության իրավունքների, այնպես էլ ՀԿ-ների՝ բնապահպանական շահերի պաշտպանության իրավունքի վրա՝ Օրհուսի կոնվենցիային համապատասխան։

Նմանատիպ նյութեր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...