Yerevan.Today-ը, հղում անելով Big Brother տելեգրամյան ալքին, գրել էր բազմաթիվ քաղաքացիների ահազանգի մասին, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որ մարդիկ կարողանան գնալ քվեարկելու
Դատական դեպարտամենտը իբրև հերքել է՝ հայտարարելով․ «07.06.2026 թվականի ժամը՝ 18:40-ի դրությամբ ՀՀ վարչական դատարանում ՆԳՆ ՄՔԾ-ի դեմ ստացվել է 42 հայցադիմում՝ որից 15-ը՝ վերադարձվել է/առկա թերությունների պատճառով/, 3-ը՝ հայցը մերժվել է, 1-ը՝ վարույթ ընդունված է, 23-ը՝ ընթացքի մեջ է»։
Ստացվում է՝ հրապարակումը լիովին ճիշտ է, վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որ մարդիկ կարողանան գնալ քվեարկելու։
Ընդ որում, դատարանը քվեարկության ավարտից 1 ժամ 20 րոպե առաջ հայտնում է, որ որ դեռ ընթացքի մեջ է։
Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ
«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...





