Վերջին նորությունները
Ոչ մի իշխանություն իրավունք չունի իր հիվանդագին վախերը թափելու հիվանդ դպրոցականի վրա․ հայտարարություն
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական և հոգեբանական վիճակը գնալով ավելի ծանր ու վտանգավոր է դառնում։ «Փաստացի անազատության մեջ պահվելը նրան հասցրել է ոչ միայն...
Հնարավորություն էլ չունեմ մեջս պահելու․ Հայկ Սարգսյան
Երկու տարի է խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական...
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. Փրկարար ծառայություն
Մարտի 30-ից ապրիլի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 103, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, կեղծ ահազանգի, թունավորման՝ 4-ական, քարաթափման՝...
18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ
18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Մյուս փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Դավիթի վիճակն անփոփոխ է. «Շատ ուժեղ գլխացավեր ունի, և ոնց հասկացա՝ այդ անոթի հետ...
Թեհրանը մտադիր չէ բացել Հորմուզի նեղուցը՝ հրադադարի ժամանակավոր հաստատման դիմաց
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը մտադիր չէ բացել Հորմուզի նեղուցը՝ հրադադարի ժամանակավոր հաստատման դիմաց։ «Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը «ժամանակավոր հրադադարի» դիմաց»,- գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։ Նա...
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. դպրոցականի են ծեծի ենթարկել
Ապրիլի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ դպրոցի...
ՀԱՊԿ-ն պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Մենք պետք է ավելի կոռեկտ և զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը...
Իրանում ավիահարվածի հետևանքով շտապօգնության մեքենա է ոչնչացվել. Կարմիր մահիկ
Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգին հասցված ավիահարվածի հետևանքով շտապօգնության մեքենա է ոչնչացվել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է իրանական Կարմիր մահիկը։ Ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սեփիդան շրջանում։ Մեքենան ամբողջությամբ այրվել է,...
Ալիևը Վրաստանում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Թբիլիսիում տեղի ունեցած Ադրբեջանի նախագահի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Շեշտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման...
Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել առաջիկա ամիսներին. Deutsche Welle
Հայաստանի և Թուրքիայի միջև երկու սահմանային անցակետերը (Ալիջան – Ակյակա) կարող են գործարկվել մի քանի ամսվա ընթացքում. հայկական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմը եզրափակիչ փուլում է։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝...
Ավինյանը սպառնացել է վարորդներին՝ չվճարել արտաժամյաների համար
Հաջորդ նիստին կներկայացնեք այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկները, նաև կբացատրեք՝ հավելյալ ֆինանսական միջոցները ինչի համար են հարկավոր ու ինչն է սխալ հաշվարկվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ...
ԱՄՆ նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «ԱՄՆ-ի նախագահը «Truth» սոցիալական ցանցում կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին։ Գրառման մեջ հայհոյաբանությունների գործածությունը լավ ազդանշան չէ, քանի որ Իրանում ավանդական ընկալումները ենթադրում...




