Ոչ մի իշխանություն իրավունք չունի իր հիվանդագին վախերը թափելու հիվանդ դպրոցականի վրա․ հայտարարություն

6 Ապրիլի, 2026

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական և հոգեբանական վիճակը գնալով ավելի ծանր ու վտանգավոր է դառնում։

«Փաստացի անազատության մեջ պահվելը նրան հասցրել է ոչ միայն ֆիզիկական հյուծման, այլև խոր հոգեբանական ճնշվածության։ Մեր տեղեկություններով՝ Դավիթին տանջում են անտանելի գլխացավեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են անոթային լուրջ խնդրի հետ։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ թուլացած է, ունի ծանր գլխապտույտ և այլևս ի վիճակի չէ անգամ ինքնուրույն կանգնելու։

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է:

Ուշքի՛ եկեք։ Դուք ձեր հորինած «ուժը» բանեցնում եք 18-ամյա մի երեխայի վրա, ով նույնիսկ ոտքի վրա կանգնել չի կարողանում: Դավիթը խեղդվում է, կորցնում գիտակցությունը, տառապում դժոխային գլխացավերից, իսկ պետությունը նրան սպառնում է բանտախցով: Երբ ծայրահեղ ծանր, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող երիտասարդին շարունակում են տանջել կալանքի տակ, դա պետական մակարդակով իրականացվող խոշտանգում է։ Դա հասարակության վրա վախ ծախելու էժանագին ու խղճուկ փորձ է։

Ձեր արածը ուժ չէ։ Սա վախկոտության, քաղաքական իմպոտենցիայի ու բարոյական հատակը ծակելու ուղիղ ապացույցն է։ Սրբավայրի միջադեպը որպես զենք օգտագործելով՝ դուք փորձում եք կործանել մի երիտասարդի կյանք, ոչնչացնել մի ընտանիք ու լռեցնել բոլորին։ Ձեր կարած, օրինականության հետ աղերս չունեցող այս գործն արդեն փլվում է հենց ձեր գլխին՝ վերածվելով իշխանական բեսպրեդելի խորհրդանիշի։

Մենք պահանջում ենք անհապաղ, հենց հիմա՛ ազատ արձակել Դավիթ Մինասյանին, ապահովել նրա լիարժեք բուժումը՝ անկախ և ոչ կամակատար բժիշկների խիստ հսկողության տակ, պատասխանատվության ենթարկել այս անմարդկային, սադիստական շինծու գործը կարողներին և դրա հրամանը տվողներին:

Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ։ Եթե այս լկտի ու մարդասպան վարքագիծը շարունակվի, դուք անձամբ եք կրելու Դավիթի առողջությանն ու կյանքին սպառնացող ցանկացած

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խորագույն ահազանգով արձանագրում է, որ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական և հոգեբանական վիճակը գնալով ավելի ծանր ու վտանգավոր է դառնում։ Փաստացի անազատության մեջ պահվելը նրան հասցրել է ոչ միայն ֆիզիկական հյուծման, այլև խոր հոգեբանական ճնշվածության։ Մեր տեղեկություններով՝ Դավիթին տանջում են անտանելի գլխացավեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են անոթային լուրջ խնդրի հետ։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ թուլացած է, ունի ծանր գլխապտույտ և այլևս ի վիճակի չէ անգամ ինքնուրույն կանգնելու։

 

 

Նմանատիպ նյութեր

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքում գրել է․ «Ամբողջ օրը ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. երեխան մորից չի կարող անգամ ծննդյան օրվա շնորհավորանք...

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Հաղորդագրությունը «Նյուզ»-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով. «Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

https://www.youtube.com/watch?v=l9VqohhPW4E   Երրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այժմ ընտրում են 12 մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում...

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են...