Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվել

11 Հունիսի, 2026

Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը NEWS.am–ին մանրամասներ է հայտնել մայիսի 29–ին 12–ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու դեպքից։

«Մայիսի 29–ին տեղի է ունեցել էքսկուրսիա, 21 աշակերտները եղել են 7 ուսուցիչների ուղեկցությամբ, գնացել են Կարին գյուղում APT բարեգործական ընկերության տնկարան։ Էքսկուրսիան օրինական է եղել, իմ հրամանով, թույլտվություն եղել է, այն նորմալ է անցել։ Ժամը մոտավորապես 17.15 էսքկուրսիայից երեխաները վերադարձել են։ Ծնողի ուղեկցությամբ երեխան գնացել է տուն։ Էքսկուրսիային մասնակցել են 5-8–րդ դասարանի աշակերտները։

21.50–ին ծնողը զանգահարել է դասղեկին և ասել, որ երեխան լավ չի զգում, և հաջորդ օրը, կարծեմ, տեղափոխել են հիվանդանոց։ Երեկվա դրությամբ երեխան գտնվում է տանը, վիճակը լավ է։ Այս պահի դրությամբ ամենակարևորը երեխայի առողջությունն է։ Փառք Աստծո, այս պահին երեխայի վիճակը գնահատվում է լավ։ Հույս ունեմ, որ շատ արագ կբացահայտվի գործը»,–ասաց նա։

Անդրադառնալով երեխային թմրանյութ տալուն, դպրոցի տնօրենն ասաց, որ իրենք այդ մասին որևէ տեղեկություն չունեն. «Գործը քննում են իրավապահ մարմինները։ Մեր բնակավայրում նախկինում երբևէ նման պատմություն չի եղել։ Անգամ դպրոցը որևէ տհաճ պատմության մեջ չի ընկել։

Երբ տեղեկացել եմ, որ կա նման իրավիճակ, բոլոր ուսուցիչներին հրավիրել եմ, որ հասկանանք, քննարկենք։ Քանի որ ընկերությունը բարեգործական է, բոլոր երեխաներին քաղցրավենիք հյուրասիրել են։ Հյուրսիրել են լավաշ, պանիր, վարունգ։ Եթե դրանից լիներ, դա չէր կարող անդրադառնալ միայն մեկ երեխայի վրա։ Ես կխուսափեմ որևէ վարկած պնդել։ Բայց կարող եմ ասել, որ բոլոր երեխաները հսկողության տակ են եղել»։

Հարցին՝ գուցե էքսկուրսիայի ժամանակ այլ մարդիկ են մոտեցել երեխաներին, տնօրենն արձագանքեց. «Այդ էքսկուրսիայի ժամանակ ընկերությունը ընդունում է մեկ դպրոցի աշակերտներին, ճանապարհում է, նոր մյուս դպրոցի երեխաներին է ընդունում, այսինքն այլ երեխաների հետ շփումը կարելի է ասել, բացառվում է։

Տրանսպորտը տարել է, որը եղել է էլի բարեգործական հիմնադրամինը, էքսկուրսիան ավարտվելուց հետո տրանսպորտը հետ է բերել։ 7 ուսուցիչներից երեքը, որոնք այլ գյուղերից են, նրանք ճանապարհին, իրենց գյուղի մոտ իջել են ավտոբուսից, բայց մյուս ուսուցիչները եղել են երեխաների հետ։

Անդստիարակություն կլիներ ծնողի կողքը չկանգնելը։ Մենք բոլորս կապի մեջ ենք ծնողների հետ, մենք նաև անձնական շփումների մեջ ենք։ Շատ լավ ընտանիք է, աշխատող, չարչարվող։ Հայրը աշխատում է, մայրը տնային տնտեսուհի է, երեխաները նորմալ երեխաներ են։ Այդ երեխան եղբայր ունի, սովորում է նույն դպրոցում, փոխադրվել է 4–րդ դասարան, տանը կա նաև մանկահասակ երեխա»։

Հարցին՝ երեխայի հարազատները մեղադրո՞ւմ են դպրոցին, Էդգար Չաթոյանը պատասխանեց. «Որոշակի խոսակցություններ եղել են, բայց մարդը կարող է հուզական վիճակում մի բան ասել, և բոլորովին այլ բան, երբ մի փոքր սթափվել է։ Ու որպեսզի  չվնասենք երեխային, մենք անտեղի քննարկումների մեջ չենք մտել։ Սխալ կլիներ մեր կողմից արձագանքելը հուզական խոսքերին։ Այս պահին այդ ընտանիքը ունի աջակցության կարիք, ոչ թե խոսակցության։ Դա ստեղծված իրավիճակը չի լիցքաթափելու»։ Նա նաև տեղեկացրեց, որ ուսուցիչներին հրավիրել են հարցաքննության, բայց իրեն՝ ոչ։

Նշենք, որ երեխայի հարազատները նշեցին, որ այս պահին ի վիճակի չեն պատասխանելու այլ հարցերի, ակնկալում են, որ իրավապահները արդյունավետ քննություն կիրականացնեն և կպարզեն դեպքի բոլոր հանգամանքերը: Հարազատները ասացին, որ այլ մանրամասների չեն տիրապետում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել էր Թորոսյանը։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։ Գերատեսչության տվյալներով՝...

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները․ «2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:...

Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝...

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար...

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...