«Օրենքով գողերի» մասին օրենքի հարցում նախարարը կմնա միայնակ. «Ժողովուրդ»

8 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ մտադիր է տարբերվել արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանից եւ պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, ձախողվելու է ավելի խայտառակ ձեւով, քանի որ մի խումբ փաստաբաններ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ նախարար Սարգսյանը, եթե իր մտադրությունը փորձի օրենքի ուժով ամրագրել, հակասահմանադրական որոշում է ստանալու:

Ինչպե՞ս՝ մանրամասնենք փաստարկներով. նախ պետք է իրավապահները տան բացատրություն եւ ներկայացնեն հիմքեր, թե ինչ է նշանակում քրեական աստիճանակարգում կարգավիճակ ունենալը կամ այսպես ասած՝ «օրենքով գողը», որի համար նախարարը պահանջում է պատժել քաղաքացուն: Պատկերացնենք մի իրավիճակ. իրավապահ մարմնի աշխատակիցը քաղաքացուն հարցնում է՝ դուք «օրենքով գո՞ղ» եք, քաղաքացին պատասխանում է՝ ոչ, եւ հակադարձում՝ գողն էլ, ավազակն էլ, դուք եք: Ի՞նչ է անելու իրավապահ աշխատակիցը. անհասկանալի է: Կամ եթե հարցնի՝ քրեական աստիճանակարգում ի՞նչ կարգավիճակ ունեք, քաղաքացին պատասխանելու է՝ չունեմ որեւէ կարգավիճակ: Ի՞նչ է անելու իրավապահը. պարզ չէ:

Կարճ ասած, Արփինե Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտարարությունը մոտավորապես նշանակում է, որ մարդուն հարցնելու են անունը, եթե պատասխանեց, թե ինչ է անունը, ուրեմն պետք է պատժվի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք, քանի որ մարդուն պատժում են իր արարքների համար, այլ ոչ թե ոչինչ չանելու, միայն ապրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց իշխանության ներսում ՆԳ նախարարի այս նոր գաղափարը լուրջ դիմադրության է արժանանում, եւ դժվար թե կարողանան անցկացնել, քանի որ ակնհայտորեն սահմանադրությանը հակասող սկզբունքներով է կառուցված Սարգսյանի կողմից ներկայացրած օրենքը:

Մեզ մնում է սպասել զարգացումներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իշխանական շրջանակներում իրավիճակը բավական լարված է. «Արմլուր»

Իշխանական շրջանակներում իրավիճակը բավական լարված է. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկարատև քննարկումներից հետո իշխանության վերնախավում, կարծես թե, որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցում։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունը կանգ է առել ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանի թեկնածության...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Ո՞վ է Քոչարյանի դեմ գործընթացների իրական պատվիրատուն․ պատգամավորները՝ աշխարհաքաղաքական հետքի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կայացած «Աշխարհաքաղաքական «գործ» N1» ասուլիսի ընթացքում YerevanToday-ի այն հարցին, թե ո՞վ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող գործընթացների իրական...

Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է երկրից. նրա աշխատասենյակում մեծ գումարներ են հայտնաբերվել

Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է երկրից. նրա աշխատասենյակում մեծ գումարներ են հայտնաբերվել

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն գաղտնի փախել է Լեհաստան՝ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, ցամաքային անցակետերից մեկով։ Լուսանկարում՝ նրա ծառայողական աշխատասենյակում հայտնաբերված դոլարներով և եվրոյով լցված պահարանը, որը սեպտեմբերի 5-ին...

Ի՞նչ իրավական հիմքով է Փաշինյանը Տիգրանաշենն ադրբեջանական անունով կոչել․ Վարդանյանը՝ ՔՊ-ին 

  «Քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ Պարզ հարց եմ հնչեցնում․ ըստ այս օրենքի՝ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ես հարցնում եմ՝ ի՞նչ իրավական հիմքով է...