Օրակարգային հարց է «ԹՐԻՓՓ»-ից ի հայտ եկող հնարավոր մարտահրավերների վերացումը․ Իրանի դեսպան

8 Հուլիսի, 2026

 

«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են «ԹՐԻՓՓ»-ի նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ամերիկացիների դիրքորոշմանն ու նրանց գործելաոճին՝ 20 օր դեռ չի լրացել, որ հրադադարի հուշագիրը ստորագրվել է, այս ընթացքում մենք ականատեսը եղանք դրա քանի խախտման նրանց կողմից։ Ուստի, Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի այդ անհանգստություններին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի, այս պրոյեկտի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք ԱՄՆ-ի ներկայության արդյունքում Իրանի համար չի ստեղծվի։ Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել և կկարողանա իրականացնել ապաշրջափակման հնարավորությունը, սակայն ի լրումն դրա՝ պետք է կառավարվեն և պետք է հստակ կերպով արձագանք տրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայության հնարավոր ռիսկերին և Իրանի դեմ հնարավոր սպառնալիքներին»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը․ Լավրով

Պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը և մարդասիրական հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ...

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Հայտնում է Գագիկ Շամշյանը։...

Ռուսաստանում  կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Ռուսաստանում կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար...

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական...

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են...