Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր գյուղատնտեսությունը: Արարատյան դաշտավայրի ջերմոցների կեսից ավելին փակվելու են, եթե Հայաստանը ճանապարհները բացելուց հետո չպաշտպանի իր սեփական շոուկան: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 3-րդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք այն ժամանակ վստահ էինք, ես վստահ եմ եղել, որ կարող ենք պաշտպանել մեր շուկա տարիֆներով ու տարբեր տնտեսական մեխանիզմներով։ Թուրքիայում սուբսիդիաների թիվը շատ ավելի մեծ է, քան Հայաստանում և տվյալ դեպքում մրսելը դժվար է լինելու։ Բայց արդյո՞ք Հայաստանի վարչապետը ի վիճակի է պաշտպանել հայկական շուկան թուրքական ապրանքներից․ ես երբ այսպես նայում եմ այդ պատկերին, երբ Էրդողանի գիրքը Նիկոլ Փաշինյանը թևի տակ ոնց որ Աստվածաշունչ պահի, հնարավոր չի, որ իրենք որևէ կերպ ի վիճակի լինեն պաշտպանել մեր շուկան: Ինչ ասեցին Թուրքիայից, համաձայնվելու են անկասկած: Եվ սա ուղղակի խփելու է մեր Արարատյան դաշտավայրի ժողովրդի բարեկեցության վրա: Հայաստանի ու Թուրքիայի գյուղատնտեսությունները մրցակցային գյուղատնտեսություն են, նույն բանջարեղենը, նույն մրգերը: Մենք մրցակցային ենք, մենք չենք փոխլրացնում իրար: Ի դեպ, մենք մրցակցային ենք նաև Ադրբեջանի գյուղատնտեսության հետ: Այն, ինչ մենք ենք այստեղ արտադրում, նույնն արտադրում է Ադրբեջանը: Ոչ իրենք կարող են բերեն այստեղ ինչ-որ բան ծախել, ոչ՝ մենք: Իրենք միգուցե կարող են ավելի էժանա, այն էլ մեկ պատճառով՝ իրենց մոտ էլեկտրաէներգիան ավելի էժան է և վառելիքը ավելի էժան է, քան՝ Հայաստանում»,- ասաց Երկրորդ նախագահը:
Մանրամաները՝ տեսանյութում։





