Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ օկուպացված Քարվաճառում երկրաշարժ է տեղի ունեցել։
Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Տեղեկատվության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 05:07-ին տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։





