Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

18 Օգոստոսի, 2026

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր
Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների

Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի դստեր 13֊ամյակը։ Արեգնազը զրկված է անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, ինչը անթույլատրելի է և անմարդկային։

Բռնապետական ռեժիմը անցել է կանանց կալանավորելուն՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք։

Կոչս է, որ հանրային և մշակութային գործիչները, և առհասարակ, այն մարդիկ, որոնք ունեն լսարան, իրենց հարթակներում բարձրաձայնեն այս անչափ կարևոր խնդրի մասին։

Ոչ ոք ապահովագրված չէ․ եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում։

Ուստի, կոչս և հորդորս է, որ ներկա լինեք ինչպես վաղվա, այնպես էլ հետագա ակցիաներին։ Քաղբանտարկյալների հարցը բարձրաձայնելը, նրանց ընտանիքների կողքին կանգնելը բոլորիս պարտքն է։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Օգոստոսի 17-ին նախատեսված Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան։ Ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա...

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Վեհափառ Հայրապետն իր...