Նույն ճանապարհն ամեն տարի ասֆալտապատում են․ Վահագն Սարոյան

17 Սեպտեմբերի, 2025

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բոլորս էլ տեսնում ենք, որ Հայաստանում ճանապարհաշինությունը ներկայացվում է որպես իշխանության հիմնական գործառույթ, «հաջողության ցուցիչ» և քարոզչական գործիք։ Այլ կերպ ասած՝ ասֆալտը դարձել է միակ PR միջոցը, որը պարզապես փայլուն շերտ է փտած հիմքի վրա։ Հիմա բացատրեմ։

Այսինքն՝ շեշտը դրվում է այն բանի վրա, թե ինչքան նոր ասֆալտ կա, ոչ թե ինչքան որակով և արդյունավետ է այն արված։ Եվ քանի որ կա շտապողականություն, որպեսզի արագ բացեն ճանապարհը կամ ցուցադրեն «հաջողություն», կառուցապատման տեխնոլոգիական նորմերը հաճախ շրջանցվում են։ Արդյունքում՝ նույն ճանապարհը ասֆալտում են ամեն տարի։

Այդպիսին է դեպի Ճամբարակ տանող ճանապարհը, ինչպես նաև Ճամբարակ-Բերդ ճանապարհը, որը հիմնանորոգվել է անցած տարի, ամբողջական ասֆալտապատմամբ, իսկ այսօր նորից նույն ճանապարհը կրկին ասֆալտապատվում է վերանորոգման ձևով։ Ի դեպ հատված կա, ոչ թե ասֆալտն է անորակ, այլ ճանապարհը քանդվել է, բավական ամուր հիմք չունենալու և անձրևների պատճառով։ Հանուն արդարության ասեմ, որ խոսքը ճանապարհի ողջ երկայնքի մասին է, ոչ թե մի ինչ-որ հատվածի:

Հիմա ստացվում է, որ պետությունը քաղաքացու հարկերից ձևովորված բյուջեից ճանապարհներ է սարքում, որն այնքան անորակ է, որ պետք է նորից փող հատկացնի, նորից վերանորոգի, ստացվում է, որ քաղաքացին ոչ միայն նույն խնդիրը վերացնելու համար երկու անգամ է վճարում, այլ նաև ստիպված է ամիսներով ապրել փոշու, փակված ճանապարհի, մշտական խցանումների և անհարմարությունների պայմաններում։

Պարզապես քաղաքացու առօրյան զոհաբերվում է, որպեսզի իշխանությունը հերթական «բացման արարողության» ժապավենը կտրի։ Եվ եթե պետությունը սկսում է իր գոյության իմաստը սահմանել ասֆալտի հաստությամբ, ապա մի օր այդ ասֆալտի տակից սկսում է երևալ ճաքած հիմքը»։

Նմանատիպ նյութեր

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է Գագիկ...

Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»

Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստիպված է վերջերս պարզաբանումներ ներկայացնել ԲԴԽ-ն իր ղեկավարելու ժամանակահատվածում...

«Իրական Հայաստա՞ն», թե՞ ազգային հիշողության «ջնջում». Փաշինյանի նոր թիրախն ու վտանգավոր հետևանքները. «Փաստ»

«Իրական Հայաստա՞ն», թե՞ ազգային հիշողության «ջնջում». Փաշինյանի նոր թիրախն ու վտանգավոր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և...

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ...