Նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Սամվել Շահրամանյանի վրա. Ռոման Երիցյան

6 Սեպտեմբերի, 2025

Վերստին  հայտարարում եմ ու հռետորական հարց եմ հնչեցնում՝ կա՞ որևէ մեկը, ով կարող է ցույց տալ Արցախի լուծարման հրամանագիրը, կա՞ որևէ մեկը, ով կարող է ինձ ուղարկել լուծարման հրամանագրի լուսանկարը, լուսապատճենը, քաղվածքը, պաշտոնական տեղեկագրում տեղ գտած տեղեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է  արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա նշել է՝ իրականում, ոչ մեկ չի կարող նման հրամանագիր ուղարկել, քանի որ նման հրամանագիր լույս չի տեսել։

«Հրամանագիր՝ որպես այդպիսին, կայացված համարվել չի կարող, քանի որ այդպիսի լիազորություն Արցախի նախագահը չունի, երկրորդ՝ նման հրամանագիր կայացված լինելու պարագայում էլ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով իրավական ուժ չի ստացել, որովհետև պաշտոնական տեղեկագրում չի  հրապարակվել։ Նա նաև հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը հատուկ նման խոսակցություններից խուսափելու նպատակով երկրորդ հրամանագիրն էր կայացել, որով  անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը կամ եթե կուզեն ընդունել՝  հրամանագիրը։

«Թե երկրորդ, թե առաջին հրամանագրերն իրավական ուժ չեն ունեցել»,- նշել է Երիցյանը։

«Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից  ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն, առհասարակ որևէ մեկն այդպիսի գործողության չի էլ դիմել։  Իրականում նրանց նպատակն այն է, որ Արցախի անկումը բարդեն Արցախի իշխանության, ի դեմս Սամվել Շահրամանյանի վրա,  ինչն իմ համար անընդունելի է, իրականությանը չի համապատասխանում։ Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչպես է Արցախն ընկել, Արցախի Հանրապետությունը լուծարված չի համարվում, Արցախի ինստիտուտները շարունակում են գործել»,- ավելացրել է փաստաբանը։

 

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...