30.000 արցախցի ապօրինի կերպով զրկված է ընտրական իրավունքը իրացնելուց. փաստաբան

7 Հունիսի, 2026

Միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր անձանց ուշադրությունն այս օրերին սևեռված է լինելու ընտրախախտումների արձանագրմանը, ինչի համատեքստում ես ցանկանում եմ հայտարարել, որ այս պահին ամենակոպիտ ընտրախախտումը դա արցախցիներին ակնհայտ ապօրինի ընտրական իրավունքի զրկելն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա նշեց, որ 2026 թվականի մայիսին կայացված դատական ակտերով դատարանը պարտավորեցրել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, արցախցիներին ներառել ընտրացուցակներում, նրանց տալով հունիսին կայանալիք ընտրություններին քվեարկելու հնարավորություն։

«Ներքին գործերի նախարարությունը, կատարելով հանցագործություն, չկատարելով օրինական ուժի մեջ մտած և անհապաղ կատարման ենթակա դատական ակտը, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ անարգանք ցուցաբերելով դատական ակտերի նկատմամբ։ Իր հերթին Վերաքննիչ դատարանը բողոքները սովորական ընթացակարգով ընդունում է վարույթ և կայծակնային արագությամբ դարձնում քննարկման առարկա։

Ինչևէ, բեկանելով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, նշված դատավորներն արձանագրում են, որ գործը ենթակա է քննության հենց վարչական դատարանին, այն ինչ որևէ ժամանակահատվածում և ընդհանրապես դատական պրակտիկայում նման նախադեպ երբևէ չի եղել,

Վարչական դատավարության օրենսգիրքը ներդրվելու պահից մինչև հիմա բոլոր ընտրացուցակներում ներառել պարտավորեցնելու պահանջների հետ կապված վեճերը նախկինում և մինչև 2026 թվականի հունիսի մեկը քննության առկա են դարձնում հենց քաղաքացիական դատարանի կողմից»,- պարզաբանեց փաստաբանը։

Ռ. Երիցյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև Սահմանադրական դատարանի ու Եվրոպական դատարանի տարբեր դիրքորոշումներ, որտեղ հստակ դատարաններն արձանագրել են, որ ընտրական իրավունքի հետ կապված վեճերի կապակցությամբ կայացված դատական ակտերը բողոքարկման, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

«Իր հերթին վարչական դատարանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում և չի ընդունում արցախցիների կողմից ներկայացված հայցադիմումները, անտեսելով նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն այն մասին, որ նման վեճերի ենթակա են քննության հենց վարչական դատարանին։ Վարչական դատարանը վարույթ ընդունելը մերժելը պայմանավորում է տարբեր հանգամանքներով։

Կարևոր է նաև նշել, որ 30.000 արցախցի այս պահի դրությամբ ունի պատրաստ հայցադիմում և պատրաստում է մուտք անել իր հայցադիմումը դատարան՝ խնդրելով իրեն ներառել ընտրացուցակներում։ Օրենքը նման հնարավորություն ընձեռնում է, այդ հնարավորությունը ընձեռնում է անգամ քվեարկության օրը, սակայն դատարանների կողմից ստեղծում են արհեստական խոչընդոտներ, ինչի արդյունքում վկայակոչած անձիք զրկվում են իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Նման թվաքանակի անձանց ընտրություններին մասնակցելը կարող է ոչ միայն զգալի, այլ նաև վճռորոշ դեր խաղալ ընտրությունների վերջնարդյունքին, սակայն հասկանալի պատճառով իշխանությունն արցախցիներին ընտրությանը մասնակցել չի թույլատրում»,- մանրամասնեց փաստաբանը։

Ռ. Երիցյանը դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր անձանց, այդ թվում միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում ստեղծված խնդրին, խնդրելով միջամտել և արդարությունը վերականգնել։

«Խախտված է արցախցիների ոչ միայն ընտրական իրավունքը, այլ նաև դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, որի սկզբունքները ամրագրված են ոչ միայն միջազգային պայմանագրերով, այլ նաև մարդու իրավունքների և հիմնահար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով և դրա անբաժանելի մասը կազմող փաստաթղթերով»,- հավելեց նա։

Նմանատիպ նյութեր

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

 Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Նախարարի հրամաններով․ ՆԳ նախարարությունում՝ Արման...

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և...

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիևյան արարքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ...

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ...