Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ. փաստաբան

27 Մայիսի, 2026

Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «2007 թվականին հատկացված 45․5 քառ․մետր մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանին։

Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանն էլ հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։

Վլադիկ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպի զոհի՝ Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է։

Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

Նմանատիպ նյութեր

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

 Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Նախարարի հրամաններով․ ՆԳ նախարարությունում՝ Արման...

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և...

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիևյան արարքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ...

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ...