Նրան չեն հրավիրելու Բաքու, նրան կանչելու են․ Ռոբերտ Քոչարյան

19 Հունիսի, 2026

«ՔՊ անդամները ընտրությունների գիշերը ելույթ ունեցան պանիխիդայի դեմքերով: Իսկապես ենթադրում է, որ իրենք մտածում էին, որ այն աջակցությունը, որը ստացել էին, այն լծակները, որոնք իրենք կիրառել են, պետք է տային այլ արդյունք:

Այս համոզմունքը ես ունեմ՝ նաև տեսնելով իր հոգևքը ինչ վիճակում է գտնվում, կիսում եմ ձեր ասածը, բայց այդ բացատրությունը ես և չեմ ուզում տալ, և չունեմ այդ բացատրությունը, որովհետև մենք խոսում ենք մի մարդու մասին, որի կանխատեսելիությունը բավական պրոբլեմային է:

Հիմա այդ պահին ինչը դրդեց, ինչի համար սա ասաց, ինչի համար մյուս բանը ասաց, իմ համոզմունքը նա է՝ այո, որ իրենց սպասվածը չեն ստացել:

Եվ Դիլիջանում հայտնվելը և Ալիևի ուղարկած մարդու առջև, ենթադրաբար, հաշվետվություն տալը, երևի նաև այս մոտիվացիան ուներ:

Եվ, եթե չեմ սխալվում, նաև Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ եթե հրավիրեն՝ կգնա Բաքու:

Իրեն չեն հրավիրելու, իրեն կանչելու են: Սա այն հարաբերությունները չեն, որտեղ հրավիրում են: Հրավիրում են գործընկերներին: Իրենք կանչելու են կամ չեն կանչելու։

Ենթադրում եմ, որ ինքը տվել է խոստումներ, և հիմա իրեն ուղղակի հարցրել են՝ ասել են՝ դու այդ խոստումներին տե՞ր ես, թե՞ տեր չես, ի վիճակի՞ ես անել, թե՞ ի վիճակի չես հանել, և ինքը վազելով գնաց հաշվետվություն տալու համար»,-  այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, հարցազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...