Նորմալ երկիր լինեինք, ոտից կկախեին «ԹելՍելը» բերողին․ Մեսրոպ Մանուկյան 

22 Ապրիլի, 2025

21 մլրդ պլանավորել եք, որ հավաքվի և նման կոլապս է, եթե չհավաքագրվի և մանկապարտեզները չկառուցվեն, ով է պատասխան տալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Անցած տարի այս ժամանակաշրջանում, երբ որ միայն «Երևան ավտոբուս»-ը 100 դրամներով և ձեր մեղադրանքով, վարորդների փող գողանալով, օրական 28 մլն դրամ փող էին հավաքում: Հիմա թանկացրել են տրանսպորտը, 20 % մասնավորը դուրս է եկել, պետք է գումարն ավելանար: Օրական մետրոյով երթեւեկում է 75-80 հազար մարդ: 10 հազարը, ասենք անվճար է երթեւեկում: 70 հազարը բազմապատկեք 150 դրամով, 10 մլն դրամից ավել է լինում: Էլեկտրատրսնապորտն է բոնուս Սուրեն Գրիգորյանին: Օրական հավաքում եք 33 մլն դրամ, այն պարագայում, երբ միայն մետրոյով օրական 10 մլն է մուտքագրվում, էլեկտրատրանսպորտը ձեզ քեշքեշ,  20 %-ն էլ դուրս է եկել, դուք տեղն եք մտել»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը և հավելեց. «Ժողովուրդ ջան, գրագիտության կորուստ ունեք, որովհետև այդ փողը կորում է, «ԹելՍելը» գալիս է մեջ-մեջ է անում, կամ ուրիշ խնդիր կա։ 21 մլրդ պլանավորել եք, որ հավաքվի և նման կոլապս է, եթե չհավաքագրվի և մանկապարտեզները չկառուցվեն, ով է պատասխան տալու»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...