Նոր Նորքում սեփականաշնորհել են օտարման ոչ ենթակա մայթ և այգի. Արթուր Չախոյան

11 Հուլիսի, 2025

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանրությանն եմ ներկայացնում կոռուպցիայի վառ օրինակ։
Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի սեփականաշնորհել են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով կարգավորվող, օտարման ոչ ենթակա մայթ և այգի (այո՛, մայթ և այգի են սեփականաշնորհել), որտեղ հիմա Տիգրան Ավինյանի տված շինթույլտվությամբ հանգիստ կառուցում են VOLVO ավտոսրահ։
Այս դեպքի առթիվ արդեն հարուցվել է №17184524 քրեական վարույթ, այսինքն՝ անգամ իրավապահները հաստատել են, որ այս ամենը, մեղմ ասած, «մաքուր» չէ։
Հասկանալով, որ սեփականաշնորհումը ապօրինի է, և որպես կանխարգելման միջոց, որպեսզի ապագայում այդ մայթը և այգին հնարավոր լինի վերադարձնել համայնքին, դիմել էի Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով կասեցնել VOLVO ավտոսրահի շինարարությունը, որպեսզի հետագայում համայնքին հասցված վնասը հնարավոր լինի վերականգնել, այսինքն՝ շենքը դեռ չկառուցված ժամանակ։
Իմ դիմումին Երևանի քաղաքապետարանից թարգմանաբար պատասխանել են. «Մենք արդեն մեր կաշառքը վերցրել ենք, աչք ենք փակել, հիմա մեզ չի հետաքրքրում՝ դուք մայթ և այգի եք կորցնում, թե ողջ քաղաքը»։
Այս ամենից մի բան է հստակ դառնում՝ բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք են վերցրել, որպեսզի աչք փակեն մայթի և այգու ապօրինի սեփականաշնորհման վրա։ Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը պիտի շահագրգռված լիներ իրենց համայնքի սեփականությունը պաշտպանելու և շինարարությունը կասեցնելու մեջ՝ ունենալով դրա համար լիարժեք իրավական հիմքեր։
Դե հիմա թող մեկը գա ու ասի՝ Նիկոլը տեղյակ չէ։

Նմանատիպ նյութեր

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝...

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...