Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

24 Հունիսի, 2026

Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների հղի կին է եղել, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «ՍԴ-ի որոշումից հետո կհայտնենք՝ վերցնու՞մ ենք մանդատները, թե՝ ոչ։ Եթե վերցնում ենք, ինչ օրակարգով, եթե...

Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «Այսօր շատ պարզ և հստակ խնդիր է դրված Սահմանադրական դատարանի առջև, ՍԴ-ն ընդամենը պետք է...

Մանդատների հարցով որոշում դեռ չկա, դա պետք է լինի միասնական մոտեցում․ Լևոն Քոչարյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «Ով ընդդիմադիր է, ով էս պայքարի մեջ է՝ ամեն ինչի պատրաստ է․ մեր խնդիրն է ճիշտ ձևով դիմակայել և արժանի...

Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ

Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է։ Բոլշևիկյան գաղափարախոսության մեկ վիժված տարբերակը որդեգրած, Սովետական Միության ներքին վարչական սահմանները հետխորհրդային միության միջպետական սահմաններ ճանանաչած Նիկոլ Փաշինյանը չի հասկացել նաև...

Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից

Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մոդերատորությամբ անցկացվել է «Առանցք․ Հայաստան» ծրագիրը, հայտնում է Ermenihaber.am-ը։ Ծրագրի բանախոսը եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների...