Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսքը մենք կարող ենք կասկածի տակ դնել․ Րաֆֆի Ասլանյան 

30 Հուլիսի, 2025

Նիկոլ Փաշինյանի խոսքի արժանահավատության ստուգման համար նախ պարտավոր են ներկայացնել ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունը, որը ոչնչացվել է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 30–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե դա ոչ թե իր ավտոշարասյուն է եղել, այլ վարչապետի, և ինքը անգամ վկա չէ այս գործով, քանի որ մեքենայի մեջ նստած է եղել եւ ոչինչ չի տեսել։

«Ես նույնիսկ մտածում եմ, որ ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ կերպով։ Այդտեղ կա մի հանգամանք, որը շատ խնայողաբար թաքցվում է։ Օրինակ մենք կտեսնեինք ով հրահանգեց։ Տեսեք պաշտպանն ակնարկում է, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չի, այսինքն մարդուն գուցե ասել են՝ արագացրու, սա է ամբողջ խնդիրը։ Երբ լսում ենք պաշտպանական եզրափակիչ ելույթները, տպավորությունն այն է, որ Արամ Նավասարդյանը  քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազմի մոտ։ Եթե այդպես է, ապա Արամ Նավասարդյանը թող ցուցմունք տա դրա մասին, թե արդյոք իրեն արագության վերաբերյալ ցուցում տրվել է, թե ոչ։ Երեկ վերջին խոսքում ինքը ակնարկեց, որ արագությունը իր լիազորությունը չի, բայց ինքը երբեք չի ընդունել, որ արագություն է գերազանցել»,– ընդգծեց Րաֆֆի Ասլանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...