Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը․ Գեղամ Մանուկյանը՝ Նորավան-Լծեն ճանապարհին

8 Ապրիլի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով․

«Նիկոլն այսօր հպարտացել էր, իբր նոր կառուցված Սյունիքով անցնող Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարով։ Ի դժբախտություն նրա, այսօր այդ ճանապարհով Կապան էի գնում ու արձանագրեցի իրական պատկերը՝ ամենօրյա քարաթափումներ, հոսքեր»։

Տեսանյութում պատգամավորն արձանագրում է․ «Ես հիմա գտնվում եմ Նորավան-Լծեն միջպետական ճանապարհին։ Այսօր առավոտյան աչքովս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է դրել այս ճանապարհից՝ հպարտանալով, թե շահագործման է հանձնվել։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ իրավիճակ է այս ճանապարհի վրա։ Այստեղ դուք կարող եք տեսնել՝ ճանապարհի այս հատվածն ամբողջությամբ փակ է, քարաթափում է և ամբողջ  ճանապարհի երկայնքով կարելի է գտնել բազմաթիվ նման հատվածներ։ Սա է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը։ Գորիս-Կապանը թշնամուն տված Փաշինյանը հիմա հպարտանում է, թե նոր ճանապարհ է կառուցում»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...