Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան

14 Մայիսի, 2025

Նիկոլ Փաշինյանն այդքան ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք կամ դավաճան, բայց այ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է։ Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Սադրելը ո՞րն է, երբ ընդդիմադիր պատգամավորը կոնկրետ հարց է բարձրացնում, որն ակնկալում է կոնկրետ պատասխան և այդ պատասխանը չի լինում ու դրա փոխարեն լինում են նեռվայն, հիստերիկ շարժումներ, որակումներ, սպառնալիքներ»,- նշեց նա։

Անդրադառնալով նախագահների հետ բանավիճելու չարչրկված թեմային՝ պատգամավորն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու։ Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախն ո՞վ է հանձնել։ Կամ լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք էր անել այն, ինչ դուք արել եք՝ ճանաչել Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք ինչ-որ մեկն ասում է՝ «լուսնի վրա կյանք կա,  ա՛յ գիտնականներ, աստղաֆիզիկներ, եկե՛ք բանավիճենք դրա շուրջ», նրանք կասեն՝ «հո դու հիմա՞ր չես», ու ինքն ասի՝ «ա՛յ տեսաք, նրանք չեկան, ուրեմն ես ճիշտ էի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Monument Watch-ը հոդված է հրապարկել․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ...

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Հակոբ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Հակոբ Բադալյան

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը իհարկե ենթադրում է նաեւ տնտեսական օրակարգեր, որովհետեւ միջազգային քաղաքականությունը նաեւ տնտեսություն է։ Այստեղ քննարկելու հարց էլ չկա։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Բայց, աշխարհի...

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում. ԲՀԿ

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները: «Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։...

«Հայաստան» դաշինքի անդամ Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» դաշինքի անդամ Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը տեղեկացրեց որ այսօր նախնական դատալսումների փուլում նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել էր եւ կիրառվել է վարչական...

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, ինստագրամյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ բոլոր ծանոթ եւ անծանոթներին ինձ այս օրերին աջակցության խոսքեր գրելու համար։ Հավատացեք դրանք շատ կարևոր են ու տեղին նույնիսկ ամենաուժեղ մարդու համար։ Ես անչափ գնահատում եմ այդ...