«Ուրեմն ի՞նչ կատարվեց. Նիկոլ Փաշինյանը ասում է՝ ես ինձ գժի տեղ եմ դրել, որ չբանակցեմ. իր ասածն է, ես չեմ հորինում։ Ինքը ձախողել է բանակցային պրոցեսը, ընդհանրապես ձախողել է. ձախողելով բանակցային պրոցեսը՝ ինքը լեգիտիմացրել է Ալիևի համար հարձակվելու հանգամանքը։ Միակ Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, որը տարածքային պրետենզիաներ է ներկայացրել Ադրբեջանին, ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



