Նիկոլ Փաշինյան, ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը. Իշխան Սաղաթելյան

15 Հունիսի, 2026

Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ուզում հաշվի նստել և համակերպվել։

Առաջինը՝ չնայած աննախադեպ, լայնածավալ արտաքին աջակցության կամ, տվյալ դեպքում, միջամտության, չնայած պետական վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և բազմաթիվ ապօրինությունների՝ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ մեր ժողովրդի ձայների 50%-ը։

Երկրորդ հանգամանքը՝ չնայած աննախադեպ բռնաճնշումների, ապօրինությունների, ընտրակեղծիքների, ֆիզիկական և տեղեկատվական տեռորի՝ ընդդիմությունը կարողացավ, առնվազն խորհրդարանական շեմը հաղթահարող ուժերով, արձանագրել շուրջ 550,000 քվե։

Հիմա այս փաստի հետ Փաշինյանը փորձում է չհամակերպվել և հայտարարում է, որ ընդդիմության ձայները կեղծված են, և ընդդիմությունը լեգիտիմ չէ՝ այդ ձայները ձեռք է բերել ընտրակաշառքով։

Ուրեմն լսի՛ր, Նիկոլ Փաշինյան․ այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար՝ դա դու ես։ Եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ՝ դա դու ես և քո քաղաքական թիմը։ Հետևաբար, ուզես թե չուզես, այս փաստի հետ հաշվի ես նստելու։

Իսկ ընդհանրապես, սիրելի ժողովուրդ, այս ձեռագիրը նույնն է, բան չի փոխվել իրենց մոտ․ Արցախը հանձնել՝ ասել, որ նախկիններն են արել, կեղծել ընտրությունները՝ մեղքը բարդել ընդդիմության վրա։

Եվ այս ամենի իմաստը ո՞րն է։ Շարունակ խուսափել պատասխանատվությունից, շարունակ մեղքը բարդել ուրիշների վրա։

Ինչո՞ւ է այս պահին նաև սահմանից SMS ուղարկվում իրենց հանցագործ ռեժիմի աջակիցներին, որ բոլորը հայտարարեն, թե ընդդիմության ստացած քվեն կեղծված է։ Մի նպատակով՝ որպեսզի ապալեգիտիմացվի ընդդիմությունը, և դրանից հետո այն բոլոր հանցագործությունները, բռնաճնշումները և ապօրինությունները ընդդիմության և ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ համարվեն արդարացված։

Բայց չի ստացվելու․ այս ճանապարհով որևէ արդյունքի չեք հասնելու։ Ուզեք թե չուզեք, դուք հաշվի եք նստելու մեր ժողովրդի մեծամասնության կարծիքի հետ։ Իսկ մեծամասնությունը ձեր օգտին չէ, առնվազն մեծամասնությունը ձեզ չի քվեարկել, և չնայած այդքան ճնշումների ու «հանցագործությունների», կես միլիոնից ավելի մարդ քվեարկել է ընդդիմության օգտին։

Նմանատիպ նյութեր

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ սովետական տարիներից հայտնի «Բութանիա գաստրոնոմի» մոտ, բախվել են «Subaru» ու «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով...

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու: Այս մասին ասել է Փաշինյանը՝ ինքնաթիռից հրապարակված տեսանյութում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել...

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...