Նիդեռլանդներում թանգարանի բացման գործընթացին աջակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները

8 Մարտի, 2025

Նիդեռլանդներում բացվել է խորհրդային զինվորներին նվիրված Sovjet Ereveld Experience թանգարանը։ Ռիա նովոստին գրում է, որ այն գտնվում է Լյոոսդեն քաղաքի մոտ, «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրից մի քանի րոպե հեռավորության վրա, որտեղ թաղված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված Խորհրդային Միությունից 865 զինվորներ:

Թանգարանում աշխատում են կամավորներ, ովքեր հատուկ պատրաստված են՝ օգնելու այցելուներին հաղթահարել 3D ֆիլմ դիտելու հետեւանքով առաջացած հույզերը։

Բացի Նիդեռլանդներից,  թանգարանի ստեղծմանը աջակցել են նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի կառավարությունները, ինչպես նաև Նիդերլանդների մի շարք հիմնադրամներ: Ծախսերը կազմել են մոտ 2,3 մլն եվրո։

Նշվել է, որ, օրինակ, ռուսական կողմը 2021 թվականից թանգարանի ստեղծման համար հատկացրել է 500 հազար եվրո։ Փետրվարի վերջին Մոսկվան ևս 100 հազար եվրո է փոխանցել թանգարանում աշխատանքներն ավարտելու համար, քանի որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս բուն «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրին, որտեղ թաղված են Կարմիր բանակի զինվորները, և թանգարանի բացման նախաձեռնությունը։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...