Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

5 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է, այլ ոչ թե պատկեր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կամ ստալինյան ռեպրեսիաների մասին վավերագրական ֆիլմից:

Այդ տեսարանը բավարար է, որ պատկերացում կազմես, թե որքանով է խարխլված տվյալ հասարակարգը, անկման ինչ ցածրունքների է հասել տվ յալ իշխանությունը՝ իր ռեպրեսիվ ապարատով հանդերձ:

Ու բացարձակապես անկարևոր է, թե անձն ով է, ինչի մեջ է մեղադրվում: Դա ոչ թե անձին, այլ նման բան անելու հրաման տվողներին, անողներին ու դրանից հրճվանք ապրողներին բնութագրող, նրանց նկարագիրը «կնքող» երևույթ է:

Բայց դա էլ, պարզվեց, ամենը չէր: Նիկոլ Փաշինյանը գործնականում ոչ միայն հաստատեց, որ այդ ամենն իր իմացությամբ ու իր համար էր արվում, այլև հենց ինքն էլ «կնքեց» վերը նշվածը:

«Ես ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր էն անդամներին, սկսած՝ էդ պատգարակը բռնող աշխատակիցներին, որ սիմուլ յանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք ա տանեն: …Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:

Ահա, այս ամենի մեջ «բանալի» ձևակերպումը հենց դա է. «Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:

Ակամա՝ ենթագիտակցորեն է ասվել, թե դիտավորյալ, էական չէ. փաստը մնում է փաստ: Թվում է՝ որևէ մարդ չի կարող նման տեսարանից լավ զգալ, էլ չենք ասում՝ գոհունակության զգացողություն ունենալ: Անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի որևէ անձի հանդեպ, հանցանք կատարվել է, թե չի կատարվել, դատարանում ինչը կապացուցվի, ինչը՝ չէ: Անկախ ամեն ինչից: Կատարվածը, կրկնենք, ոչ թե խոշտանգվողին է բնութագրում, այլ խոշտանգողներին ու դրանից գոհունակություն, ցնծություն, հոգուփառավորում զգացողներին: Նման տեսարանը չի կարող մարդուն հաճելի լինել:

Հենց սա է խնդիրը, որ երկրի ղեկին է մեկը, որ լավ է զգում, ուրախանում ու ցնծում է նման տեսարաններից: Ու դա այն նույն անձն է, որն, ըստ պատեհության, «թունդ» քրիստոնյա է ձևանում, սաղմոսներ է անգիր արտասանում, մատնասրտիկներ է(ր) ցուցադրում օրնիբուն:

Իսկ գոհունակության մասին Փաշինյանի ասածը, մեծ հաշվով, ինքնախոստովանական հայտարարություն է: Այսինքն, այն, որ դիմակավորված «իրավապահները» հարձակվում են մարդկանց վրա՝ անկախ տարիքից, դիրքից, վաստակից, անկախ սեռից, անկախ առողջական վիճակից, և կարող են բզկտել մարդանց, հարվածել, գցել գետնին, ահաբեկել երեխաներին, տնեցիներին դիվադադար անել, ահա այդ ամենը Փաշինյանին գոհացնելու համար է արվում:

Ամենավատն այն է, որ նման տեսարաններից լավ զգալու, «հոգին փառավորվելու» համար օգտագործվում է իրավապահ համակարգը: Դեռ մի հատ էլ բարձ է դրվում նրանց թևերի տակ, թե՝ շնորհակալություն:

Չէ, տղանե՛ր, ձեր արածների մեջ «շնորհակալության» բան չկա: Անկախ այն բանից, թե իրավական առումով ինչն ինչքանով է հիմնավորված կամ անհիմն, անմարդկայնությունը, դաժանությունն ու անխղճությունը չեն կարող շնորհակալության բան լինել: Մեկ անձնավորության «լավ զգալու» համար ձեզ ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։ Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական...

Ադրբեջանը 2 պահանջ է ներկայացրել՝ անխոչընդոտ կապ և հայի երես չտեսնել, 2-ն էլ արել եք․ Վարդանյան

  «Դուք էդ դիրքում չեք, որ КВН-ի վերածեք, հեգնեք։ Հասկանում եք՝ դուք ինչ հեգնել եք, ինչ հումոր եք արել եք, վերջում վատ է դուրս եկել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ, երբ ասում էիք՝ «մենք մեր բաժին Կարսը չենք հանձնելու»՝ Արցախը նկատի...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի...

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...