«Ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները». Կաթողիկոսի ուղերձը

16 Փետրվարի, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ Մեծ պահքի առիթով.
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Հոգու նվիրական ապրումներով վերստին մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Ներաշխարհի քննությամբ, զղջման և ապաշխարության սրբարար ճանապարհով ընթանալու ենք դեպի բերկրալի և լուսավոր տոնը մեր Փրկչի Սուրբ և Հրաշափառ Հարության։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի քարոզչությունը սկսվեց ապաշխարության կոչով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4.17):
Տերունական այս հրավերին ընդառաջումն է, որ պահքը աղոթական իր խորհրդով զորացնում ու մաքրագործում է հոգին, ամրացնում որդիական կապը Երկնավոր Հոր հետ։ Ջերմեռանդ աղոթքը պիտի լուսավորի պահեցողության ընթացքը, չափավորությունը զարդարի հավատավոր անձի կենցաղավարությունը, նաև ներողամտություն դրսևորի զղջացող հոգին իր նմանի հանդեպ, ինչպես որ քաղցրորեն հորդորում է Տերը. «Ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները» (Մարկ. 11.25):
Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնությանն ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ։
Աղոթենք միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման և ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքիս համար, որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։
Թող Բարձրյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում, և բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեր Սուրբ Եկեղեցին. ամեն։

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...