Նախորդ համակարգի ամենահանցավոր դեմքերը այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանին․ Բորիս Մուրազի 

26 Նոյեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աննախադեպ է հողերի հանձնման գործում , աննախադեպ է քաղբանտարկյալների հարցում։ Այս մասին հայտարարեց Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին։

«Քաղբանտարկյալների գործը արտադրական մասշտաբերի է հասել: Դատարանները հաճախ չեն էլ հասցնում այն գործերի հետևից, որ այս իշխանությունները տանում են: Այս ֆոնին, երբ ժողովուրդը, ընդդիմադիրները խոսում են քաղաքական բանտարկյալների մասին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քարոզչական մի թեզ է բերել և ես որպես լրագրող նաև հենց այդ թեզի մասին կուզեմ խոսել, որ ում հետևից մենք գնացինք, ում քրեական գործերը բացեցինք, դուք հայտարարեցիք, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են: Մի բան ակնհայտ է այստեղ դրված լուսանկարներում մարդկանց առնչվող գործերը հիմնականում մատից ծծված են, այս դեպքում Նիկոլ Փաշինյանի մատից են ծծված։ Եկեք վերցնենք օրինակ, որ հանցագործությունը կարող է գործված լինել, բայց դրա վերաբերյալ գործը ևս կարող է լինել քաղաքական հետապնդում։ Ես, իհարկե, չեմ համարում որ Դավիթ Համբարձումյանը այն հանցագործությունը, որ իրեն վերագրվում է, արել է, բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ Դավիթ Համբարձումյանը 2018 թվականին խոչընդոտել է ցուցարարներին գալ միանալ Նիկոլ Փաշինյանի ցույցերին: Փաստեր չկան, տեսանյութ չկա, որտեղ մենք կարող ենք արձանագրել, որ Դավիթ Համբարձումյանը այդ գործողությունը արել է: Փոխարենը կա տեսանյութ, որտեղ ցուցարարների նկատմամբ բռնություն է գործադրում Սամվել Ալեքսանյանը, և Սամվել Ալեքսանյանը հիմա ազատության մեջ է: Ավելին, Սամվել Ալեքսանյանը այս իշխանության սիրելի օլիգարխներից մեկն է, ինչպես նախորդ իշխանության սիրելի օլիգարխն էր։ Ինչո՞ւ են Դավիթ Համբարձումյանին տարել բանտարկության, իսկ Սամվել Ալեքսանյանը ազատության մեջ է: Մի պարզ պատճառով, ի տարբերություն Դավիթ Համբարձումյանի, Սամվել Ալեքսանյանը Տիգրան Ավինյանի գլխին զոնտիկ է պահել»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...