Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները. ՀՀ պահեստազորի զինծառայողներ

11 Մարտի, 2026

«Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները»։
Դեռ անցյալ տարվա կեսերին՝ փորձելով գոնե մի պահ արթնացնել պետական պաշտոնյաների ուշադրությունը, ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը հրապարակային դաշտում բարձրաձայնեց մի հարց, որը, տարօրինակորեն, կարծես ոչ մեկին չէր հետաքրքրում։ Նա նաև պաշտոնական հարցումներ ուղարկեց ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԳ նախարարին և ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինին՝ հիշեցնելով մի բավական անհարմար փաստ։
Բանն այն է, որ 2025 թ. հուլիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ ընդունեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ՝ մի վարչական միավորի, որի կարգավիճակը ձևավորվել է ոչ թե Բաքվի ցանկությամբ, այլ կոնկրետ միջազգային պայմանագրերով։
Հիշեցնենք նրանց, ովքեր հանկարծ մոռացել են պատմությունը։ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ստեղծվել է 1924 թ. փետրվարի 9-ին՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և Կարսի պայմանագրի հիման վրա։ Մոսկվայի պայմանագրի III հոդվածը շատ հստակ է. Նախիջևանը ճանաչվում է որպես ինքնավար տարածք Ադրբեջանի հովանու ներքո՝ այն սկզբունքային պայմանով, որ այդ հովանավորությունը չի կարող փոխանցվել որևէ երրորդ պետության։
Այսինքն՝ Նախիջևանի կարգավիճակը պարզապես Ադրբեջանի ներքին ցանկության հարց չէ. այն ձևավորվել է միջազգային պայմանագրերով, որոնք, տեսականորեն, դեռ ուժի մեջ են։
Սակայն, ըստ տարածված տեղեկությունների, Նախիջևանի Սահմանադրության նոր խմբագրությունից պարզապես ջնջվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի բոլոր հիշատակումները։ Փոխարենը հայտնվել է մեկ այլ «հարմար» ձևակերպում՝ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի անբաժանելի մասն է»։ Միաժամանակ, ինքնավարության մարմինների լիազորությունները կրճատվել են այնքան, որ այն փաստացի ենթարկվելու է անմիջապես Ադրբեջանի նախագահին։
Այս իրավիճակում տրամաբանական էր հարցնել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ արդյո՞ք այս փոփոխությունները համատեղելի են միջազգային իրավունքի և գործող պայմանագրերի հետ։
Բայց այստեղ սկսվում է հայկական պետական կառավարման համակարգի արդեն ծանոթ թատրոնը։ Վարչապետին հասցեագրված հարցումը, անհասկանալի տրամաբանությամբ, վերահասցեագրվում է ԱԳՆ-ին, որտեղից էլ ստացվում է պատասխան, ըստ որի՝ թեման հանրային մեկնաբանության առումով դուրս է ԱԳՆ իրավասությունից։
Այսինքն՝ խոսքը միջազգային պայմանագրերի մասին է, բայց արտաքին գործերի նախարարությունը կարծես որոշել է այդ թեման պարզապես չնկատել։
Ի դեպ, ամբողջական լռություն է պահպանվել նաև ՀՀ նախագահի և ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինի կողմից։
Միաժամանակ, վերջին օրերին ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ Իլհամ Ալիևը արդեն հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները։
Ստացվում է բավական հետաքրքիր պատկեր. Մինչ աշխարհը զբաղված է Իրանի շուրջ ռազմական լարվածությամբ, Բաքուն հանգիստ վերաձևում է այն իրավական հիմքերը, որոնց վրա կառուցված էր տարածաշրջանի սահմանային ճարտարապետությունը։
Եթե այս տեղեկությունները ճիշտ են, ապա Ադրբեջանի նախագահը փաստացի իր ստորագրությամբ չեղարկում է այն պայմանագրային հղումները, որոնց վրա հիմնված էր Նախիջևանի կարգավիճակը՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։
Եվ այստեղ առաջանում է մի շատ պարզ, բայց անհարմար հարց. Եթե այդ պայմանագրային հիմքերը այլևս չեն հիշատակվում, ապա ո՞ր իրավական ակտով է այսօր կարգավորվում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։
Հիշեցնենք ևս մեկ անհարմար փաստ. 1920 թ. Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը երբեք օրենքով սահմանված կարգով իշխանափոխությունից հետո չի վավերացվել. այսինքն՝ այն չի կարող հանդիսանալ սահմանային իրավական հիմք։
Այդ դեպքում մնում է մեկ փաստաթուղթ՝ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը, որը սահմանում էր Հայաստանի տարածքը մոտ 50–60 հազար քառ. կմ։
Այս ֆոնին Փաշինյանի պնդումները, ըստ որոնց Հայաստանի տարածքը կազմում է 29 743 քառ. կմ, սկսում են ավելի շատ հիշեցնել քաղաքական մանիպուլյացիա, քան իրավական փաստարկ։
Իսկ նրա կրծքին ամրացված «Սովետական Հայաստանի քարտեզը» հիշեցնող կրծքանշանը դժվար թե կարողանա փոխարինել միջազգային իրավունքի փաստաթղթերով հաստատված Հայաստանի պատկերով։
Հ.Գ. ԱՄՆ-ը նույնիսկ կարող էր տարածաշրջանում պատմական արդարության «հերոս» դառնալ՝ աջակցելով Հայաստանին իր իրավական դիրքորոշման հարցում.
Բայց այստեղ կա մի փոքր խնդիր. Այդ տարածքներում նավթ չկա։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
11.03.2026 թ.

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...