Նախիջևանի միջադեպը պետք է մանրակրկիտ հետաքննվի. Բաքվում ԻԻՀ դեսպանատուն

5 Մարտի, 2026

Իրանի տարածքից Նախիջևանի վրա հասցված հարվածների մասին պնդումները բացարձակապես անհիմն են։ Այս մասին ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ։

«Հարևան երկրների, հատկապես Ադրբեջանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է։ Իրանի տարածքից իրականացված հարվածների մասին պնդումները լիովին անհիմն են։

Հանցավոր ԱՄՆ-ի և մանկասպան սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ինքնապաշտպանության իր օրինական իրավունքի վրա, վերջին օրերին որոշակի միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաների դեմ։ Այս գործողությունները որևէ պարագայում ուղղված չեն եղել բարեկամ և հարևան պետությունների դեմ. թիրախը բացառապես ագրեսոր կողմերի ռազմական բազաներն են։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պաշտոնապես և բացահայտ հայտարարում են իրենց կողմից իրականացվող ռազմական գործողությունների մասին և այդ մասին տեղեկացնում են հանրությանը։

Հաշվի առնելով հարևան երկրների միջև լարվածություն ստեղծելու նպատակով սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող «մոլորեցնող գործողությունները», ինչպես նաև վերջին օրերին նկատվող այսպես կոչված «օտար դրոշի ներքո» իրականացվող սադրանքները՝ Նախիջևանի միջադեպը պետք է մանրակրկիտ հետաքննվի», — ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...