Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն»

10 Ապրիլի, 2026

Վաղարշապատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի Իշխան Հարությունյանի անվան փողոցը, որը ասֆալտապատվել էր ընդամենը 5 ամիս առաջ, արդեն խորը ճաքեր է տվել։ Այնպիսի տպավորություն է, ասես 10 բալանոց երկրաշարժ է եղել։  Այս մասին գրում է «Իշխանությունը»:

Նշված և մի շարք այլ փողոցների ասֆալտապատման աշխատանքները սկսվեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ակտիվ քարոզարշավի ֆոնին։ Ստացվում է, որ նախընտրական շրջանում իշխանությունը փորձում է արագ, բայց անորակ աշխատանքներով «կերակրել» հանրությանը՝ ընտրողների վստահությունը շահելու համար, որի հետևանքները քաղաքացիները կրում են արդեն ընտրություններից հետո։

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում շահումյանցիները նշում են, որ ճանապարհը շատ արագ է վնասվել, եւ դժվարանում են հավատալ, որ աշխատանքները կատարվել են ընդամենը մի քանի ամիս առաջ։

«Իշխանություն» լրատվականը Շահումյան բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ Ի. Հարությունյան փողոցի եւ Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարահատվածի ասֆալտապատման, ինչպես նաև մայթի կառուցման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Աշխատանքներ մասին տեսանյութ եւ գրառում է կատարվել 2025թ․ նոյեմբերի 28-ին։

 

Caption

Նմանատիպ նյութեր

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ...

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց...

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։ Խոսքը համակարգչային...

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ...