Նախագահը կստորագրի՞ «ՀԷՑ-ը խլելու» նախագծերը, թե՞ կդիմի ՍԴ․ «Փաստ»

7 Հուլիսի, 2025

Հուլիսի 3-ին ՔՊ-ն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց, այսպես ասած, «ՀԷՑ-ը խլելու» մասին նախագծերը: Այս պահին դրությամբ, սակայն, դեռևս ՀՀ նախագահը չի ստորագրել դրանք: Այս մասին գրում է Past.am-ը։

Ճիշտ է, ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի ընդունած օրենքը ստորագրելու համար Հանրապետության նախագահն ունի 21 օր, սակայն հաշվի առնելով այն շտապողականությունը, որ ցուցաբերում է Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու հարցում ու նաև նրա՝ ՀԷՑ աշխատակիցներին ուղղված սպառնալիք-գրառման մեջ նշված ժամկետները («հուլիսին կազատվեն աշխատանքից»), ենթադրվում էր, որ Վահագն Խաչատուրյանը պետք է որ հենց հուլիսի 3-ին կամ գոնե 4-ին ստորագրած լիներ օրենսդրական փաթեթը: Բայց դեռևս համապատասխան հաղորդագրություն չկա, չնայած քիչ է եղել, որ Խաչատուրյանը «շտապ» օրենքները ստորագրելը ձգձգի:

Ի՞նչ կարող է սա նշանակել, արդյո՞ք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որպես բավականին բարձրակարգ տնտեսագետ, գիտակցում է, թե ինչ լուրջ խնդիրներ են առաջանալու Հայաստանի համար՝ թե էներգետիկ, թե՛ ֆինանսական, թե՛ հնարավոր ներդրումներին սպառնացող վտանգների առումով: Արդյո՞ք նա, լինելով ՀՀ իշխանության մաս, այդուամենայնիվ, առաջնորդվում է այլ հետաքրքրություններով ու շահերով և գուցե մեկ անգամ ընդդիմանա Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին ու «կապրիզներին»: Արդյո՞ք նա որոշում կկայացնի «չկեղտոտվել», չմտնել նման անհեռանկար ու վտանգավոր բեռի տակ: Թե՞, այդուամենայնիվ, «շառից-փորձանքից հեռու» տարբերակով կշարունակի դակել Նիկոլ Փաշինյանի պարտադրած բոլոր նախագծերը:

Որևէ տարբերակ բացառել չի կարելի: Համենայն դեպս, առայժմ նախագահականը լռում է: Պարզապես հավելենք, որ, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահը կա՛մ ստորագրում է Ազգային ժողովի ընդունած օրենքը, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Չնայած, չի բացառվում, որ Խաչատուրյանը գնա երրորդ ճանապարհով, այն է՝ 21 օրում ոչ մի քայլ չնախաձեռնի և պատասխանատվությունը լրիվ թողնի ՔՊ վրա, քանի որ այդ դեպքում «Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը»:

Նմանատիպ նյութեր

Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը. ՏԿԵՆ

Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը։ Հայտնում են ՏԿԵ...

Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ

Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ

Հայ քրիստոնյա, կարդա՛ եւ խորհի՛ր, թող բացվեն հոգուդ, սրտիդ եւ մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս եւ ընկալես Ճշմարտությունը, այս մասին գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ «Հայոց Եկեղեցու լուսավորիչ վարդապետաց դասի...

Բողոքարկելու ենք․ կալանքի հիմքը վարույթի խոչընդոտելն է, բայց իրադարձությունները 20-25 տարվա են․ Կոչուբաև

  «Պարոն Քոչարյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով․ սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների։ Դատավորը որոշումն ըստ էության չի տրամադրել, բայց դատելով միայն քննիչի միջնորդությունից,...

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ նախապես չհայտարարված բանակցություններ անցկացնելու նպատակով․ գրում է BBC-ն՝ հղում անելով իր ամերիկյան գործընկերին։ Հաղորդվում է, որ Ռեթքլիֆը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել...

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում...