ՆԱՏՕ-ն ցանկանում է օձի պես կանգնել Իրանի և Ռուսաստանի միջև. Խամենեիի խորհրդական

10 Օգոստոսի, 2025

ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ Զանգեզուրի միջանցքի հսկողությունը վերապահելով ԱՄՆ-ին։ Այս մասին ասել է Իրանի գերագույն  հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Tasnim գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Բացի Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ է, դաշինքի մյուս երկրները նույնպես ցանկանում են ներկա լինել տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ն ցանկանում է օձի պես կանգնել Իրանի և Ռուսաստանի միջև, բայց Իրանը դա թույլ չի տա», — վստահեցնում է նա։

«Այս տարածաշրջանային հավասարումը չի վերաբերում միայն Ադրբեջանին և Հայաստանին։ Սա նաև կհանգեցնի աշխարհաքաղաքական տեղաշարժերի Իրանին սահմանակից տարածքներում, ուստի մենք իրավունք ունենք մեր շահերը պաշտպանել առավելագույնս», — ասել է նա։

Վելայաթին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «բազմիցս հայտարարել է, որ եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, նա միջոցներ կձեռնարկի. մենք թույլ չենք տա ՆԱՏՕ-ին մոտենալ Իրանի հյուսիսային սահմաններին, և այս առումով մենք կարծում ենք, որ կանխարգելումը ավելի լավ է, քան բուժումը»։

Խամենեիի խորհրդականը նշել  է, որ «Իրանի հյուսիսային շրջանների ժողովուրդը կդիմադրի Իրանի հյուսիս-արևմուտքում ցանկացած դավադրության»։

Ըստ Վելայաթիի, ԱՄՆ-ն պնդում է, որ «Զանգեզուրի միջանցքի վարձակալությունը անհրաժեշտ է Կասպից ծովից էներգետիկ ռեսուրսներ տեղափոխելու համար»։ «Կասպից ծովը կիսափակ ջրային տարածք է, որը պատկանում է միայն Կասպից ծովի պետություններին, և նավթի ու գազի տարանցումը դրա միջոցով պահանջում է բոլոր հարևանների համաձայնությունը։ Իրանը և Ռուսաստանը վերջերս համատեղ զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում։ Նրանց ուղերձն այն է, որ եթե դրսից ինչ-որ մեկը փորձի գործել այստեղ, մենք կկանխենք դա»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։ «Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը շրջադարձային և պատմական է որակել Թրամփի խոսքերը, թե Ուկրաինայի ժամանակն է փոխել նախագահին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Թրամփը միանում է այն բազմաթիվ մարդկանց կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ղեկավարություն, որն իսկապես ձգտում է...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի հարցը Միացյալ Նահանգների կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման...

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում...