Նարեկ Նալբանդյանի անվան հետ կապվող «88» սուպերմարկետները տարածվում են․ «Հրապարակ»

2 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սամվել Ալեքսանյանին ձեռնոց նետած Նարեկ Նալբանդյանի անվան հետ կապվող «88» սուպերմարկետները տարածվում են։ Օրերս Կապանում եւ Գորիսում են մասնաճյուղեր բացվել։ Սակայն դա անում են ուրիշների կայացած բիզնեսի հաշվին։ Պատմեցին, որ Կապանում երկար տարիներ գործող «Պրեստիժ» խանութների տիրոջը հուլիսին հարկային մեծ տուգանքների տակ են գցել, որով դրդել են վաճառել բիզնեսը։ Այդ տուգանքի մասին «Կապան քաղաք» ֆեյսբուքյան էջն էր գրել՝ ահազանգելով նման զարգացումների մասին։

Գրել էին, որ Գորիսի «Շանե» սուպերմարկետը դադարեցնում է գործունեությունը, նույն տեղում շուտով կբացվի «8 8»-ի մասնաճյուղը։ «Այս ամենը պատահական չէ․ Կապանում արդեն ընթանում է նույն սցենարով զարգացում։ 2 խոշոր սուպերմարկետների նկատմամբ, որոնք պատկանում են մեկ սեփականատիրոջ, 100 միլիոնավոր դրամների տուգանքներ են նշանակվել։ Դրանից հետո սեփականատերը կանչվել է «զրույցի»։ Ի՞նչ են ասում՝ գուշակել պետք չէ։ Վերջում կրկին նույն պատկերը՝ նոր բրենդ հին տեղում, իշխանական շնչով։ Այնպես որ, սիրելի կապանցիներ, մինչեւ տարեվերջ սպասեք իշխանական բրենդին։ Սա պարզապես տնտեսական փոփոխություն չէ՝ պետական լծակների կիրառման անթաքույց օրինակ է՝ բիզնես խլելու համար։ Իշխանության հետ կապ ունեցող տնտեսվարողը չի զարգացնում իր մրցունակությունը, այլ սրբում է մրցակիցներին՝ հարկայինների, վարչական տույժերի, «զրույցների» թիրախավորման միջոցով։ Սա պետական ռեկետ է՝ նոր փաթեթավորմամբ։ Երբ խանությունը բիզնես է անում ոչ թե հավասար պայմաններով, այլ՝ սեփական լծակներով»»։

Մանրամասները՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...