Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»

5 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ շրջանառվող լուրերի թեման վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է, և մամուլում ու հանրային քննարկումներում Նալբանդյանին անընդհատ կապում են Փաշինյանի ու վերջինիս ընտանիքի հետ։ Օրերս, անդրադառնալով այս խոսակցություններին, Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ինքը «սրտի օլիգարխ» չունի, իսկ նման խոսակցություններն իրենց արդեն դուրս են բերում տանելիության բոլոր սահմաններից։

Նա հայտարարեց, թե հանձնարարել է իրավապահ մարմիններին վարույթներ նախաձեռնել, և եթե ստացվեն ապացույցներ, որ որևէ գործարար փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի իրենց ընտանիքի հետ, արձագանքը լինելու է անհամաչափ և դաժան։ Այն, որ ընդամենը 1-2 ժամ անց հայտարարվեց քրեական վարույթի մասին, որևէ մեկին չզարմացրեց, այդպես եղել է միշտ:

Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր խոսքում զարմանք էր հայտնել, որ ամեն անգամ նման հրապարակումներ լինելիս դրանք չեն հերքվում հենց Նարեկ Նալբանդյանի կողմից, ինչն, իր ձևակերպմամբ, իրենց ահավոր ձևով նյարդայնացնում է։ Նույն օրը Նալբանդյանը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորաբար նշված էր. «Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ»: «Փաստը» փորձեց ուսումնասիրել, թե արդյոք Նալբանդյանը հրապարակային հերքել է այդ լուրերը, ինչպես ինքն է պնդում: Պարզվեց՝ իսկապես Փաշինյանի վերոնշյալ պնդումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը. Նարեկ Նալբանդյանը հրապարակայնորեն ոչ մեկ անգամ հերքել էր այդ խոսակցությունները, ինչում կարելի է համոզվել ընդամենը, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը, թեթևակի «գուգլելով»։

Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ դա չէ՝ հերքվել է, չի հերքվել: Շատ ավելի էական է, որ երկրի ղեկավարի կողմից հնչող նմանատիպ հայտարարություններն ու բիզնես դաշտի հետ կապված շահարկումները չափազանց վտանգավոր ազդակներ են պարունակում ներդրումային ու բիզնես միջավայրի համար։ Ընդհանրապես, անհեռատես հայտարարությունները, ինչպես նաև գործարարների հանդեպ իրականացվող ճնշումները, մեկ անձի հրահանգով «ոտքի վրա» քրեական վարույթների նախաձեռնումները կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ տնտեսական ամբողջ շղթայի համար։

Անհիմն կասկածների, սպառնալիքների, զուտ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ցանկությամբ դռներ կապարակնքելու, ձերբակալությունների մթնոլորտում բիզնեսն սկսում է լարվել, կծկվել և զգուշավորություն ցուցաբերել, ինչը լուրջ հարված է հասցնում երկրի տնտեսական կայունությանն ու ներդրումային գրավչությանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 05․ 09․ 26թ

Նմանատիպ նյութեր

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավական պետության գաղափարը սովորաբար կապվում է օրենքի գերակայության, դատարանների անկախության, իրավապահ մարմինների արդյունավետության, հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխուսափելիության հետ։ Սակայն իրավական պետության իրական...

Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոմանք հիանում են Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությամբ, դա անվանում են ճկուն, հավասարակշռված, դիվերսիֆիկացիայի ձգտող, այլընտրանքներ ձեւավորող քաղաքականություն: Իբրեւ թե` տեսեք, թե ինչպես ենք տարբեր բեւեռների միջեւ «խաղեր տալիս»,...

Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես...

Պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Այս ընտրությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Արզնիում ընտրությունը չի անցկացվելու համամասնական կարգով․ համայնքը,...

Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»

Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։ ԱԺ աշխատակազմի նախկին...