Մխիթարյան միաբանությունն իր աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին

28 Հունիսի, 2025

Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր Հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։

Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն Կաթողիկոսին և հայ ազգին։

Ամենակալ Տեր Աստված, փրկիր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից: Հայաստանում զինվորական հավաքների զորակոչված 2 հոգևորականների անունները  Նրանք են՝ Արսեն քահանա...

Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը

Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը

Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կինը՝ բժշկուհի Լիանա Խաչատրյանը։ Քիչ առաջ նա դուրս է եկել Քննչական կոմիտեից՝ հրաժարվելով ցուցմունք...

Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին

Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին

Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կիևը, Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելով, փորձում է ստեղծել բարենպաստ պայմաններ ընդհատված բանակցությունների վերսկսման համար։ Ռուսաստանը պատրաստ է...

Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում

Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում

Իրանը վերականգնել է օդային երթևեկությունը երկրի ամբողջ տարածքում, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական զորքերի հարձակման հետևանքով փակվել էր Իրանի ողջ օդային տարածքը,...