Մտածե‘ք, թե ում եք ծառայում, մտածե‘ք, թե ձեր ձեռքերով և ձեր բերաններով ով կամ ովքեր են գործում. քաղաքագետ

17 Դեկտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխելու կոչ անող եկեղեցականները ցավոք սրտի չե‘ն գիտակցում, թե ինչ են անում։

Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխել, կնշանակի ճանապարհ բացել Հայոց մեջ մի նոր բողոքականության ծնունդի, որտեղ երկրի այդ պահի քաղաքական առաջնորդը հանգիստ կարող է ինքն իրեն հռչակել Եկեղեցու գլուխ, ինչպես եղավ Անգլիայում և քանդել Հայոց դարավոր ավանդույթը, քրիստոնեական աշխարհում առաջնեկը լինելու մեր օրինավոր տեղը զիջելով…

Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխել, նշանակում է ճանապարհ բացել Հայաստանի մեջ վխտացող աղանդավորական շարժումներին է‘լ ավելի բազմամարդ բողոքի ակցիաներ կազմակերպելով սեփական առաջնորդներին բազմեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական գահին։

Եթե Եկեղեցու նվիրապետության դեմ ապստամբած 10+ հոգևորական կարող է Ամենայն Հայոց կաթողիկոսին ստիպել հեռանալ, ապա ինչո՞ւ նույնը չեն կարող անել 100 հազարավոր աղանդավորականներ…

Մտածե‘ք, թե ում եք ծառայում, մտածե‘ք, թե ձեր ձեռքերով և ձեր բերաններով ով կամ ովքեր են գործում։

Այս արշավն հենց սկզբից էլ անհատի դեմ չէր և չէր էլ կարող լինել։ Այս արշավը մեր անդրանիկ Եկեղեցու բազմադարյա ավանդույթների դեմ է…

Աշխարհում բոլոր չարագործությունները գործվել են բարին գործելու անվան ներքո…

Եվային արգելված պտուղը չարը մատուցեց բարի նպատակի անվան տակ:

Ինչո՞ւ դարձաք պառակտման և բանսարկության գործիք…

Ես աջակցում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա օրինավոր գահակալին, դատապարտելով հեղափոխական ճանապարհով ցանկացած պարտադրանք Եկեղեցու կարգի և ավանդույթների դեմ։

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...