Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Մովսեսի բնակիչներն անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել
Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներից տեղեկացա, որ ապրիլի լույս 14-ի գիշերը, ինչպես նաև նախորդ 2 գիշերներին, բնակիչները կրակոցների ձայներ են լսել; Բնակիչները չգիտեն, թե այդ կրակոցները ո՞ր ուղղությամբ են եղել։ Ադրբեջանական զինուժը Մովսեսի ուղղությամբ , վերջին օրերին, ցերեկները չի կրակել»։