«Անկանոն, ոչ թիրախային» կրակոցներ են հնչել նաև Գեղարքունիքում և Տավուշում

8 Ապրիլի, 2025

Սյունիքի մարզից բացի, ադրբեջանական կողմից կրակոցներ կան նաև Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:

Մասնավորապես «Փաստինֆո»-ն գրում է, որ մոտ  5-6 օր է կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում:

«Ասես դռանս լինի, ես հեռադիտակ ունեմ, կարող եմ դիտել  ադրբեջանցիների շարժը, բայց չեմ անում, վտանգավոր է, բայց մոտ  5-6 օր է՝ գիշերային ժամերին  կրակոցներ են  լսվում», — նշել է գյուղի բնակչուհին, ում տունը սահմանին մոտ է։

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցների մասին էլ News.am-ին հայտնել է գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։

«Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,- նշել է նա։

 

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Հուլիսի 7–8-ին Անկարայում կանցկացվի ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Դաշինքը մոտենում է այս հանդիպմանը իր նորագույն պատմության ամենախորը ճգնաժամի պայմաններում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների ֆոնին։ BBC-ն ներկայացնում է, թե ովքեր կմասնակցեն...

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության...

«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր

«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի...

Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին

Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին

Հուլիսի 5-ին ռուսական ուժերը երկու անգամ հարված են հասցրել SOCAR-ի բենզալցակայանին Ուկրաինայի Նիկոլաևի մարզում՝ Օդեսայի ուղղությամբ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտնել է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Ըստ հաղորդագրությունների՝ Նիկոլաևից...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ՝ վարորդական վկայականների տրամադրման կարգում

  Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ հուլիսի 6-ից վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։...