Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Լուսանկարը մոտ 10 տարի առաջ եմ նկարել, Կիրանցի բնակիչը էշին լծված սայլով վառելափայտ է տեղափոխում։ 2024թ․-ին միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը և Կիրանցի կամուրջը սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Ադրբեջանին, ուստի Կիրանց գյուղի մեջով ձգվող ճանապարհ կառուցեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշից անգամ մի միլիմետր տարածք չի հանձնվել Ադրբեջանին, մինչդեռ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքներով, կադաստրի վկայականներով պատկանող մոտ 15 հեկտար հող է հանձնվել Ադրբեջանին»։
Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...





