Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում տեղի ունեցած նիստի արդյունքներով։
««3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»,-նշել է նա։






