Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների հետապնդման բացասական միտումը։ Հայաստանի իշխանությունների նոր, այսպես կոչված, «բարեկամները» շարունակում են աչք փակել այն ամենի վրա, ինչը որևէ կերպ նպաստում է Հայաստանի նկատմամբ ԵՄ նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ առճակատման մեջ Հանրապետությանը, նրա ներուժին և քաղաքացիներին ցինիկաբար շահագործելուն»,- ասել է նա։






