Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ

27 Օգոստոսի, 2026

Մոսկվան բազմիցս, առավելագույնս հստակ, մանրամասն և, ի դեպ, շատ համբերատար նախազգուշացրել էր Երևանին, որ եվրաինտեգրման ուղին անխուսափելիորեն կբարդացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ռիսկի է դիմում ոչ միայն այդպես էլ չմտնել Եվրոպական միություն, այլև անդառնալիորեն խաթարել հարաբերությունները ԵԱՏՄ-ի իր գործընկերների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ։

«Հայաստանի՝ Եվրոպական միություն հնարավոր անդամակցության հարցը բացահայտում է հիմնարար հակասություններ, որոնք պայմանավորված են Եվրոպական միության և ԵԱՏՄ-ի նորմատիվ-իրավական բազաների ուղղակի անհամատեղելիությամբ։

Միևնույն ժամանակ Երևանը մինչ օրս անհրաժեշտ չի համարել ԵԱՏՄ-ի գործընկերների հետ համաձայնեցնել իր եվրաինտեգրացիոն ձգտումները՝ ցուցադրաբար փորձելով միաժամանակ օգտվել եվրասիական ինտեգրման առավելություններից և շարժվել դեպի Եվրամիություն։

Հայաստանի իշխանությունների նման մարտավարությունը բացահայտ անպարկեշտ է թվում։

Հայաստանը մտադիր է ստանալ Եվրոպական միության անդամակցության առավելությունները՝ միաժամանակ չզոհաբերելով ԵԱՏՄ-ի շրջանակներում իր արտոնությունները։

Եթե Եվրոպական միությունը չվարեր բացարձակապես ապակառուցողական քաղաքականություն՝ կենտրոնացած ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, տնտեսական և կոոպերացիոն կապերի խաթարման վրա, հավանաբար հնարավոր կլիներ մտածել ինչ-որ հնարավորությունների մասին։

Այստեղ նման հնարավորություն չկա, քանի որ Եվրոպական միությունը չի թաքցնում, որ իր համար ԵԱՏՄ-ն հարված հասցնելու թիրախ է։

Հայաստանի երկակի կուրսը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հիմք և սկզբունքորեն չի կարող իրագործվել։

ԵՄ-ին անդամակցելու վեկտորն ընտրելու դեպքում Հայաստանն անխուսափելիորեն ստիպված կլինի հրաժարվել ԵԱՏՄ-ի արտոնություններից։

Ավելին, Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը կբախվի ԵԱՏՄ-ի ներսում խոր հակասությունների, ընդ որում հիմնական հարվածը կհասնի հենց Հայաստանին։

Թուրքիայի փորձը համոզիչ ցույց է տալիս, որ Եվրոպական միությանը միանալու սպասումը հայտ ներկայացնելուց հետո կարող է ձգվել տասնամյակներ։

Նույնիսկ երկարամյա նախապատրաստության դեպքում այդ հաջողությունը երաշխավորված չէ՝ նույնիսկ հաշվի առնելով Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և արևմտյան քաղաքական ոլորտում նրա լիակատար ներգրավվածությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա դեպքում ռիսկերը բազմակի աճում են Եվրոպական միության և ԵԱՏՄ-ի իրավական ու տնտեսական ռեժիմների ուղիղ բախման պատճառով։

Նույն Թուրքիան չի մտել և չի մտնում այլ ինտեգրացիոն միավորումների մեջ, որոնք կհակասեին նրա՝ Եվրոպական միություն անդամակցելուն։ Ընդ որում նրան միևնույն է այնտեղ չեն ընդունում։ Իսկ այստեղ Հայաստանը պարտավորություններ ունի ԵԱՏՄ-ի հանդեպ։ Հետևաբար այս հարցի հակասական բնույթը ոչ թե իրավիճակային, այլ համակարգային է», — հավելել է Զախարովան։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...