Հայաստանն իրավունք ունի հյուրընկալել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով, սակայն Մոսկվան աննորմալ է համարում, որ Երևանը Զելենսկիին հարթակ է տրամադրում ռուսաֆոբ հայտարարություններ անելու համար։ Սա անհամատեղելի է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ոգու հետ։ Այս մասին հայտարարել է Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Զարուբինի հետ զրույցում։
Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք
Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...





