Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

24 Մարտի, 2026

Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Նա փոխարինում է Ալի Լարիջանիին, որը զոհվել է մարտի 17-ին Իսրայելի օդային հարվածի ժամանակ։

2021 թվականի սեպտեմբերից Զոլղադրը ծառայել է որպես Նպատակահարմարության խորհրդատվական ժողովի քարտուղար։ Սա Իրանի գերագույն առաջնորդի ամենակարևոր խորհրդատվական մարմինն է, որը լուծում է խորհրդարանի և Պահապանների խորհրդի միջև վեճերը։

Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք (2005–2007) նա եղել է անվտանգության հարցերով ներքին գործերի փոխնախարար։

Զոլղհադրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին անդամ է և ունի բրիգադի գեներալի կոչում։ 1990-ականներին և 2000-ականների սկզբին նա եղել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ։ Նա համարվում է Ռամադան կայազորի հիմնադիրներից մեկը, որը հետագայում դարձավ Ղոդս ուժեր։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին փաշինյանական իշխանության «կարկառունները» վերստին սևեռվել են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա: Քպական «կարկառունները», այսպես ասենք, հերթական անգամ «փայլատակեցին»...

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝...

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...