Մինչև հիմա ադրբեջանցիները ասում են, թե Օհանյանի գիծը ինչ ամուր է եղել. Գեղամ Մանուկյան

11 Օգոստոսի, 2026

«Զինված ուժերի, բանակի հետ կապված՝ եթե սրտացավ խոսում ենք, էստեղ քաղաքական որևէ հետին միտք չկա, որովհետև մեր զինված ուժերը բոլորինս են. մեր զինված ուժերում ծառայում են և՛ իշխանության ներկայացուցիչների զավակներ, և՛ ընդդիմության ներկայացուցիչների զավակներ, և զինված ուժերում թիկունք-թիկունքի տված են ծառայում:

Երկրորդը՝ երբ որ քննադատում եմ, ես առնվազն համարում եմ, որ դրա իրավունքն ունեմ, որովհետև հպարտ եմ, որ ներկայացնում եմ մի կուսակցություն, որի պատգամավորները ապրիլյան քառօրյայից հետո այս Ազգային ժողովում ամենավերջին սուր քննադատություններն էին փոխանցում այդ օրվա պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին, այդ օրվա իշխանություններին՝ այն բոլոր բացասական բաները, որ ապրիլյանին մեր դաշնակցական կամավորական գումարտակի տղերքը տեսել էին:

Ու ընդհանրապես այդ թեման միշտ էլ եղել է, բայց, իշխանության պատգամավորներ, որ ասում եք «մեր զինված ուժերը», «մեր բանակը», ո՞րն է ձեր բանակը, ո՞րն է այն բանակը, որը կենսագրություն չո՞ւնի։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատմություն չունեն»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ...

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է Գագիկ...

Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»

Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստիպված է վերջերս պարզաբանումներ ներկայացնել ԲԴԽ-ն իր ղեկավարելու ժամանակահատվածում...

«Իրական Հայաստա՞ն», թե՞ ազգային հիշողության «ջնջում». Փաշինյանի նոր թիրախն ու վտանգավոր հետևանքները. «Փաստ»

«Իրական Հայաստա՞ն», թե՞ ազգային հիշողության «ջնջում». Փաշինյանի նոր թիրախն ու վտանգավոր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և...