Միկոյան փողոցում տնկված «բարձրարժեք, թանկարժեք» 26 սոսիներից 13-ը չորացել են, ևս 3-ը «մահամերձ են». Ակտիվիստ

27 Մայիսի, 2025

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցում 2023 թվականի հունիսի 3-ին տնկված «բարձրարժեք, թանկարժեք, գիտաֆանտաստիկ» 26 սոսիներից 13-ը չորացել են, որից երկուսն արդեն հանվել են, իսկ 11-ը կարող եք գնալ և ինքնուրույն տեսնել։

Ծառերն այս տարի ընդհանրապես չեն ջրվել, ոռոգման համակարգը չի միացվել։

Ծառերից կապված՝ հենակի դեր կատարող, բոլոր թելերը պոկված ու քրքրված են։

Տարածքի խոտը չի հնձվել, վստահ եմ նաև սեզոնային սրսկում չի իրականացել։

«Ողջ մնացած» 13 ծառերից 3-ը ևս «մահամերձ են», իսկ այսպիսի անխնամ վիճակը շարունակվելու դեպքում բոլորն էլ նույն ճակատագրին են արժանանալու։

Այս ծառերը գնվել են մոտ 100.000 դրամով՝ Եվրոպայից, իսկ մեկնաբանությունում կդնեմ սոսի ծառի նկար, որը մինչև Արմեն Բեգոյանի գալն է գնել քաղաքապետարանը՝ 5.000 դրամով. մեր տեղական տնկարաններից»,-գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...