Նոր Նորքում դիտահորից կեղտաջրերի դուրս թափվելու պատճառով գարշահոտություն է տարածվել. պատկան մարմինները քայլ չեն անում

16 Ապրիլի, 2026

Արդեն 10 օրից ավելի է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Արտեմ Միկոյան 1 բնակելի շենքի առջև դեռ սովետական տարիներին տեղադրված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս, անցնում և հասնում Բադալ Մուրադյան փողոց, ինչի պատճառով թե՛ շենքի ու հարակից մյուս շենքերի բնակիչները, թե՛ Բադալ Մուրադյան փողոցի հարևանությամբ ապրող բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ու այդ փողոցում գործող հարյուրից ավելի տնտեսվարող օբյեկտների աշխատակիցներ շնչում են գարշահոտ ու ամեն պահի սպասում են, թե երբ է այդ ամենը վերածվելու վարակի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կայքի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10-15 օր է՝ էս վիճակն է։ Զանգահարում ենք էլ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, էլ Նոր Նորքի թաղապետարան, էլ «Վեոլիա ջուր», անգամ կառավարություն, բայց ոչ մի դրական տեղաշարժ չկա։ Միայն ասում են՝ խնդրին ծանոթ ենք, կկարգավորենք։

Հիմա ուզում ենք հավատալ, որ գոնե պատասխանատուները կարթնանան ու շատ արագ թերությունը կվերացնեն, հակառակ դեպքում մենք մեր գործողությունների համար պատասխանատու չենք լինի»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...