Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը 2. Երեմ Սարգսյան

10 Նոյեմբերի, 2025

Շիրակի թեմի ազատազրկվծ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակում է ներկայացնել դատավորի կատարած սխալներն ու խախտումները։ Նա գրում է.

«Օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տվյալները չեն կարող որպես ապացույց օգտագործվել, եթե առկա է դրանք փոխարինած լինելու կամ դրանց հատկանիշները փոփոխած լինելու ողջամիտ կասկած։

Ամբողջ դատաքննության ընթացքում պնդում էինք, որ Միքայել Սրբազանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված համակարգիչը տեսագրության ներքո չեն փաթեթավորել ու կնիքվել, որ այն մոտ կես ժամ տեսախցիկի տեսադաշտից դուրս է գտնվել կողքի սենյակում և որ այդ ընթացքում ինչ-որ մեկը կարող էր փոփոխել այն կամ դրանում ինչ-որ ֆայլ ներբեռնել, նշում էինք, որ համակարգչի զննությունն առանց առանց Միքայել Սրբազանի ու նրա ներկայացուցիչների, ինչպես նաև առանց ընթերակաների մասնակցության կատարելու ընթացքում այդ օրագրում ինչ ուզենային կավելացնեին, իսկ (Չ)դատավորը դատավճռում նշել է, որ պետք է առաջնորդվել պետական մարմինների բարեխղճության կանխավարկածով, քանզի հակառակ մոտեցման պարագայում չեն բացառվի նաև ենթադրություններն առ այն, որ ընդհուպ տեսաձայնագրման պարագայում ևս փաթեթավորված և կնքիված առարկաների կնիքները կարող են հետագայում բացվել և կրկին կնիքվել։

Այսինքն, (Չ)դատավորը ևս չի բացառել պետական մարմինների կողմից այդ փաթեթները բացելու և նորից կնիքելու հնարավորությունը, որի ընթացքում կարող էին փոփոխություններ կատարվել։

Բացի այդ էլ, եթե (Չ)դատավորի այս ձևակերպումը ճիշտ է, ապա նման պայմաններում ընդհանրապես իմաստ չկա որևէ առգրավված իր և առարկա փաթեթավորել կամ կնիքել, քանզի պետք է առաջնորդվել պետական մարմինների բարեխղճության կանխավարկածով, որ եթե ասում են, որ կոնկրետ այդ առարկան են հայտնաբերել, ուրեմն՝ կոնկրետ դա են հայտնաբերել, եթե ասում են, որ դրանում որևէ փոփոխություն չեն արել, ուրեմն՝ չեն արել։

Ցավոք սրտի, ըստ (Չ)դատավորի՝ ստացվում է մի ամբողջ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ կազմող հանձնաժողով, մի ամբողջ Ազգային ժողով այս ամենը չեն հասկացել և ավելնորդ տեղը ծանրաբեռնել են պետական մարմիններին՝ օրենսդրական նորմերով պահանջելով, որ խուզարկությունը կատարեն տեսագրության տեսադաշտում, հայտնաբերված և առգրավված իրերն անմիջապես փաթեթավորեն և կնիքեն այնպես, որ բացառվի դրանց փոփոխելու հնարավորությունը»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...