Երեմ Սարգսյանը հեռացվել է Գագիկ Ծառուկյանի գործի վարույթից

22 Հուլիսի, 2026

 

Մեր իրավապահ համակարգը չի դադարում իր ֆանտազիաներով, ապօրինությունների մակարդակով մեզ զարմացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը:

«Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից, այսինքն՝ թույլ չեն տալիս, որ լինեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը

Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումներից  որոշակի հանդիպումների ես ևս ներկա եմ եղել Գագիկ Ծառուկյանի հետ: Իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և, որպես վկա, հարցաքննվել:

Ես ուզում եմ ասել, որ սա ապօրինության գագաթնակետն է և ես պետք է ասեմ, որ դրա մասին երեկ հիմքեր էին փորձում դնել: Իրենք ինձ վախից հեռացրին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որոնք իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախել ենք, դրանից առաջ ևս»,-մանրամասնեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԿԸՀ–ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն․ Վարդևանյան

ԿԸՀ–ն քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։ «ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին մեղադրանք...

4-5 բեռնատար են հանել Լեհաստան, դիվերսիֆիկայից են խոսում․ Հարություն Մնացականյան 

«Մեր կողմից քայլեր են ձեռնարկվում, որպեսզի օր առաջ բացվեն սահմանները տնտեսվարողների համար, որովհետև ինքներդ եք տեսնում, որ արդեն ձկնաբուծարանները հսկայական խնդիրների առաջ են կանգնած: Լոլիկի գինը սուպերմարկետներում օրեր են լինում՝ իջնում են...

Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ տղան էր․ Ի՞նչ է հայտնի մահացած զինծառայողի դեպքից

Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ տղան էր․ Ի՞նչ է հայտնի մահացած զինծառայողի դեպքից

Նախօրեին մահացած ժամկետային զինծառայողը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում։ Այս մասին հայտնում է համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։ «Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ  կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի...

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների` մեկ շաբաթով երկարաձգվում է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ–ից։ Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով,...

Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան

«Երեկ մենք, կարելի է ասել, ունեցանք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն, ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն այլևս ունի պատգամավորի կարգավիճակ, և այդ պայմաններում անկախ հանգամանքից...