Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության խումբ է ձևավորվում

27 Հունիսի, 2025

Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը գրում է․

«ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Ինչպես պարզ է դարձել ԶԼՄ հրապարակումներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։

Ըստ ԶԼՄ հրապարակումների Շիրակի թեմի առաջնորդը նախկինում՝ 2023թ․ սեպտեմբերի 26-ին «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» կարծիքն է արտահայտել:

Ընդ որում, դեռևս 2023թ․ հոկտեմբերի 4-ին civic.am կայքում նյութ էր հրապարակել «Հայաստանում ռազմական հեղաշրջման կոչ արած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հայտարարությամբ պայմանավորված վարույթ այս պահին առկա չէ» վերտառությամբ, որտեղ նշվել էր հետևյալը․ «Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հարցին ի պատասխան նշեցին, որ այս պահի դրությամբ նախաձեռնված վարույթ առկա չէ։»:
Տես նյութը

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները Միքայել սրբազանի կարծիքի մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված հանցակազմի հատկանիշներ իրավացիորեն չեն նկատել:

Քննարկվող հանցակազմի իմաստով իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները, անեծքները․․․:

Հանցակազմի առկայության համար էական է, որ կոչերը լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ: Մինչդեռ Միքայել սրբազանի` անցյալին վերաբերող քննադատական խոսքը որևէ հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել: Հակառակ մեկնաբանության դեպքում, իրավապահ մարմինները պետք է բազմաթիվ քրեական վարույթներ նախաձեռնեն հրապարակային անեծքներ տվող մարդկանց:

Իշխանության հակաեկեղեցական շարժման այս հերթական գործողությունից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու նպատակով ձևավորում ենք փաստաբանների պաշտպանական խումբ: Փաստաբանների մեծամասնությունը միշտ էլ կանգնել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին:

Այն փաստաբանները, որոնք կցանկանան միանալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու խմբին, թող անձնական նամակով կամ մեկնաբանությունների հատվածում տեղեկացնեն»

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...